Հա

Հասարակական

17/07/2019 - 11:10

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի կողմից անցկացւած շուկայական հետազօտութիւնը ցոյց է տւել Լոս Անջելէս-Երեւան նոնստոպ չւերթի պահանջարկը

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի անցկացրած` սպառողական շուկայի հետազօտութիւնը ցոյց է տւել, որ Լոս Անջելէսի միջազգային օդանաւակայանի (LAX) եւ «Զւարթնոց» միջազգային օդանաւակայանի (EVN) միջեւ նոր չւերթի գործարկման անհրաժեշտութիւն կայ: Շուկայի հետազօտութիւնն իրականացւել է 2019 թւականի մայիսի 3-ից մինչեւ յունիսի 13-ը` ներառելով աւելի քան 2200 ամերիկահայերի, հիմնականում` Կալիֆորնիա նահանգից:

«alikonline.ir» - ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի անցկացրած` սպառողական շուկայի հետազօտութիւնը ցոյց է տւել, որ Լոս Անջելէսի միջազգային օդանաւակայանի (LAX) եւ «Զւարթնոց» միջազգային օդանաւակայանի (EVN) միջեւ նոր չւերթի գործարկման անհրաժեշտութիւն կայ: Շուկայի հետազօտութիւնն իրականացւել է 2019 թւականի մայիսի 3-ից մինչեւ յունիսի 13-ը` ներառելով աւելի քան 2200 ամերիկահայերի, հիմնականում` Կալիֆորնիա նահանգից. տեղեկացնում է «Yerkir.am»-ը: 

«Յանձնախումբը շնորհակալութիւն է յայտնում այն մարդկանց, որոնք մասնակցել են մեր շուկայական հետազօտութեանը, որի նպատակը Լոս Անջելէս-Երեւան նոնստոպ չւերթի պահանջարկն ուսումնասիրելն էր»,- նշել է աւիացիոն փորձագէտ Զանգու Արմէնեանը` յաւելելով, որ ակնկալում են, որ յանձնախմբի հետազօտութիւնը կը յայտնւի աւիաընկերութիւնների եւ Վաշինգտոնում ու Երեւանում ղեկավարների եւ կառավարիչների ուշադրութեան կենտրոնում, որոնց հետագայ աջակցութիւնն անհրաժեշտ կը լինի ապագայում նման թռիչքներ իրականացնելու համար:

Հետազօտութեան հիմնական արդիւնքներից մէկն այն է, որ հարցւածների 97% -ը պատրաստակամութիւն է յայտնել հրաժարւել ներկայիս նախընտրելի աւիաընկերութիւնից, եթէ Հայաստան հասնելու համար նման չւերթի հնարաւորութիւն լինի:  Հետազօտութիւնը նաեւ պարզել է, որ ուղեւորների մեծամասնութիւնը պատրաստ է վճարել 100-800 դոլար` առանց կանգառի Հայաստան հասնելու համար: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ԱՄՆ-ից Հայաստան չւերթ կազմակերպել պատրաստւող աւիաընկերութեան ուղեւորների մեծամասնութեան համար (58%) տարանցիկ երթուղի է համարւում Մոսկւան (SVO), ինչպէս նաեւ այլ երկու միջազգային օդանաւակայան` Դոհայում (DOH) եւ Փարիզում (CDG):

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ի տրանսպորտային վարչութեանը` գործընթացի մէջ ներառել ԱՄՆ-ի աւիաընկերութիւններին եւ համապատասխան պետական մարմիններին, Դաշնային աւիացիայի վարչութեանը եւ այլ պատկան կառոյցների:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։