Հա

Հասարակական

21/07/2019 - 10:00

Բունդեսթագը հրապարակել է Անգելլա Մերկէլի եկամուտները

Բունդեսթագի մամլոյ ծառայութիւնը տւեալներ է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի ամսական եկամտի մասին:

«alikonline.ir» - Բունդեսթագի մամլոյ ծառայութիւնը տւեալներ է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի ամսական եկամտի մասին:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Gazeta.ru»-ն, մէկ ամսում քաղաքական գործիչն ստանում է 19.796,68 եւրօ, որից Մերկէլի պաշտօնական աշխատավարձը կազմում է 17.701,40 եւրօ: 

Վերջնական եկամուտը ստացւում է յաւելեալ նպաստների հաշւարկման արդիւնքում: Պաշտօնական յաւելավճարները կազմում են 30,68 եւրօ, մարզային նպաստի գործակիցը եւ դատական ծառայութիւնների սպասարկման փոխհատուցումն առանձին-առանձին կազմում են 1000 եւրոյից քիչ աւելի:

Բացի այդ, Մերկէլը ստանում է ներկայացուցչական ծախսերի 50 տոկոսը, քանի որ հանդիսանում է Բունդեսթագի անդամ, ինչպէս նաեւ ծախսերի 25 տոկոսը՝ որպէս խորհրդարանի անդամ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։