Հա

Հասարակական

23/07/2019 - 11:10

Մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելութեան թռիչքների առաջին ղեկավարը

ԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելութիւնների թռիչքների առաջին ղեկավար Քրիս Քրաֆթը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելութիւնների թռիչքների առաջին ղեկավար Քրիս Քրաֆթը: Ըստ «News.am»-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՆԱՍԱ-ի առաջին ղեկավարներից մէկի՝ Քրիս Քրաֆթի մահով Ամերիկան կորցրեց ազգային արժէքներից մէկը։ Մենք մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում Քրաֆթի ընտանիքին»,- ասւում է ՆԱՍԱ-ի տնօրէն Ջիմ Բրայդենսթայնի յայտարարութիւնում, որը հրապարակւել է գերատեսչութեան կայքում։

«Քրիսը թիմի առանցքային անդամներից էր, որն օգնել է մեր ազգին մարդ ուղարկել տիեզերք ու Լուսին, նրա աւանդը անհնար է գերագնահատել»,- նշւում է յայտարարութիւնում։ «Քրիսը թռիչքների ղեկավարն էր տիեզերքի նւաճման պատմութեան ամենանշանակալի ժամանակներում, երբ մարդիկ առաջին անգամ դուրս եկան Երկրի ուղեծիր եւ տիեզերանաւի սահմաններից դուրս»։

«Աւելի խորանալով մեր Արեգակնային համակարգի լայնութիւններում՝ մենք կանգնած ենք նրա ուսերին, եւ նա միշտ մեզ հետ կը լինի մեր ճանապարհորդութիւններում»,- աւելացնում է Բրայդենսթայնը։

Նշւում է, որ իր աշխատանքի համար Քրաֆթը պարգեւատրւել է ՆԱՍԱ-ի «Ականաւոր առաջնորդութեան համար» մեդալով։ Աւելի ուշ նա ղեկավարել է ՆԱՍԱ-ի Լինդոն Ջոնսոնի անւան տիեզերական կենտրոնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։