Հա

Հասարակական

24/07/2019 - 08:00

«Երջանիկ մարդիկ շփում են փնտրում անծանօթների հետ». հետազօտութիւն

Պարզւել է՝ մարդու շփման շրջանակն ուղղակիօրէն կախւած է նրա յուզական վիճակից։  Այս մասին վկայում են հետազօտութեան արդիւնքները, որն անցկացրել է Իսպանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ համալսարանների սոցիալական հոգեբանների խումբը։

«alikonline.ir» - Պարզւել է՝ մարդու շփման շրջանակն ուղղակիօրէն կախւած է նրա յուզական վիճակից։  Այս մասին վկայում են հետազօտութեան արդիւնքները, որն անցկացրել է Իսպանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ համալսարանների սոցիալական հոգեբանների խումբը։ Գրում է «News.am»-ը:

Գիտական աշխատանքի շրջանակում մասնագէտները հաւաքել եւ ուսումնասիրել են Ֆրանսիայի աւելի քան 30 հազար բնակչի տրամադրութեան եւ սոցիալական շփումների մասին տւեալները։ Դրա համար կամաւորներն իրենց սմարթֆոններում բեռնել են յատուկ յաւելւած եւ օրւայ ընթացքում պատասխանել են իրենց տրամադրութեան եւ շփման շրջանակի վերաբերեալ հարցերին։

Պարզւել է, որ տխուր եւ վատ տրամադրութիւն ունեցած ժամանակ մարդիկ ձգտել են շփւել մերձաւորների՝ ընկերների կամ հարազատների հետ։ Նման շփումն օգնում է մարդուն վերականգնել ներքին ուժերն ու բարձրացնել տրամադրութիւնը։ Այնինչ, երջանիկ մարդիկ աւելի շատ ժամանակ տրամադրում են անծանօթ մարդկանց հետ շփմանը, ինչն, ի դէպ, կարող է անգամ փոքր-ինչ վատացնել նրանց հոգեկան տրամադրւածութիւնը։

Գիտնականների կարծիքով՝ նման սոցիալական փոխգործակցութիւնը ենթարկւում է այսպէս կոչւած գեդոնիստական ճկունութեան սկզբունքին, երբ մարդը, կախւած իր յուզական վիճակից, ինտուիտիւ ձեւով հետապնդում է տարբեր (կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ) նպատակներ։ Այսպէս, եթէ մարդը տխուր է, նա ձգտում է որքան հնարաւոր է արագ բարձրացնել տրամադրութիւնը։ Իսկ երբ երջանիկ է, պատրաստ է ընդլայնել ծանօթութիւնների շրջանակը եւ շփւել անծանօթ մարդկանց հետ, ինչը կօգնի նրան աւելացնել սոցիալական կապերը։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «Psychological Science» ամսագրում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։