Հա

Հասարակական

28/07/2019 - 11:10

Այսօր Վարդավառ է՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը

Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից երրորդն է: Մեր Տէր Յիսուս Քրիստոս, համաձայն Աւետարանի, Ս. Պետրոս, Ս. Յակոբոս եւ Ս. Յովհաննէս առաքեալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղօթելու: Աղօթքի պահին Յիսուս նրանց առաջ պայծառակերպւում է:

«alikonline.ir» - Այսօր Վարդավառ է՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը:

Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից երրորդն է: Մեր Տէր Յիսուս Քրիստոս, համաձայն Աւետարանի, Ս. Պետրոս, Ս. Յակոբոս եւ Ս. Յովհաննէս առաքեալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղօթելու: Աղօթքի պահին Յիսուս նրանց առաջ պայծառակերպւում է:

«Դէմքը փայլեց, ինչպէս արեգակը. եւ Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպէս լոյսը» (Մատթէոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջեւ Քրիստոս խօսում է շուրջ հազար տարի առաջ վախճանւած Մովսէսի եւ հրեղէն կառքով երկինք համբարձւած Ս. Եղիա մարգարէի հետ: Ս. Ղուկաս աւետարանիչը պատմում է, որ նրանք խօսում էին Քրիստոսի երկրային կեանքի վերջին օրերի դէպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղէմում (Ղուկաս 9:31):

Այս տօնը յայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տօնի ժամանակ ժողովրդական սովորոյթներից է միմեանց վրայ ջուր ցողելն ու աղաւնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկութիւնը, Նոյի աղաւնուն: Սովորութիւն է նաեւ ծաղիկներով զարդարւելը, ինչն Աստւածորդու փառքի երեւման առթիւ մեծ ուրախութեան արտայայտութիւն է: 

«Վարդավառ» ժողովրդական անւանումը, հաւանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորութիւնից: 

Ս. Գրիգոր Տաթեւացին տօնի «Վարդավառ» անունը բացատրում է Յիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպէս վարդը մինչեւ բացւելը թաքնւած է իր պատեանի մէջ եւ բացւելով` երեւում է բոլորին, այնպէս էլ Յիսուս մինչեւ այլակերպութիւնն Իր մէջ կրում էր Աստւածային էութիւնը եւ պայծառակերպւելով` յայտնեց Իր Աստւածութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։