Հա

Հասարակական

31/07/2019 - 09:00

Մահացել է Երւանդ Ղազանչեանը

Մահացել է Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երւանդ Ղազանչեանը:

«alikonline.ir» - Մահացել է Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երւանդ Ղազանչեանը. տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Երւանդ Ղազանչեանը ծնւել էր 1937 թւականի յունիսի 2-ին, Երեւանում։ 1974 թւականից դասաւանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում (1991 թւականից` պրոֆեսոր): 1995-2007 թթ. եղել է Հայաստանի թատերական գործիչների միութեան նախագահը: 1986 թւականին պարգեւատրւել է ՀՀ Պետական մրցանակով, 2005 թւականին` «Երեւանի պատւաւոր քաղաքացի» կոչումով, 2008 թւականին` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով: 1974 թւականին արժանացել է Հայաստանի արւեստի վաստակաւոր գործչի, 2004 թւականին` ժողովրդական արտիստի կոչման, 2015 թւականին` ՀՀ նախագահի մրցանակին (Տ. Չուխաճեանի «Կարինէ» օպերետի համար), 2017 թւականին՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» առաջին աստիճանի մեդալի:

Յարակից լուրեր

  • Անկախութեան 25 տարիների ընթացքում Հայաստանում առաջին թատրոնի շէնքն է կառուցւում
    Անկախութեան 25 տարիների ընթացքում Հայաստանում առաջին թատրոնի շէնքն է կառուցւում

    Գաւառի պետական դրամատիկական թատրոնի շէնքի կառուցման աշխատանքները շարունակւում են: Օրեր առաջ շինհրապարակ են այցելել Հայաստանի թատերական գործիչների միութեան նախագահ Յակոբ Ղազանչեանը եւ Յ. Պարոնեանի անւան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարւեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երւանդ Ղազանչեանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միութեան պաշտօնական կայքից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։