Հա

Հասարակական

31/07/2019 - 08:40

2018 թ.-ին աշխարհում զինւած հակամարտութիւնների հետեւանքով զոհւած երեխաների ռեկորդային թիւ է գրանցւել. ՄԱԿ-ի զեկոյց

2018 թւականին տարբեր զինւած հակամարտութիւնների հետեւանքով զոհւած երեխաների թիւն աննախադէպ կերպով աճել է:

«alikonline.ir» - 2018 թւականին տարբեր զինւած հակամարտութիւնների հետեւանքով զոհւած երեխաների թիւն աննախադէպ կերպով աճել է: Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասւած է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի զեկոյցում:

Զեկոյցի համաձայն՝ երեխաների սպանութեան եւ հաշմանդամութեան հաստատւած դէպքերն ամբողջ աշխարհում ուսումնասիրութեան նման մեխանիզմի ստեղծումից ի վեր ռեկորդային մակարդակի են հասել:

Աֆղանստանում երեխաների շրջանում տուժածների թիւն ամենաբարձրն է եղել՝ 3062: Սիրիայի զինւած հակամարտութեան ժամանակ զոհւել եւ վիրաւորւել է 1854, Եմէնում՝ 1689 երեխայ:

Սոմալին շարունակում է մնալ երեխաներին զինւած հակամարտութիւնների մէջ ներգրաւելու առումով առաջին երկիրը:

2018 թ.-ին գրանցւել է երեխաների նկատմամբ սեռական բռնութիւնների 933 հաստատւած դէպք, որոնցից 331-ը՝ Սոմալիում, 277-ը՝ Կոնգոյում:

Անցած տարւայ կտրւածքով աշխարհում առեւանգւել է 2490 երեխայ: Դէպքերի մեծ մասը տեղի է ունեցել աֆրիկեան երկրներում՝ Սոմալիում, Նիգերիայում, Հարաւային Սուդանում, Սիրիայում, Սուդանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։