Հա

Հասարակական

10/08/2019 - 09:40

Կարօ Փայլանը՝ գանձագողերին. «Միայն իմանայիք, որ իրական գանձը հէնց եկեղեցին է»

Քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնից (HDP-ԺԴԿ) ընտրւած Թուրքիայի մեջլիսի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը անդրադարձել է գանձագողերի կողմից վնասւած Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն:

«alikonline.ir» - Քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնից (HDP-ԺԴԿ) ընտրւած Թուրքիայի մեջլիսի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը անդրադարձել է գանձագողերի կողմից վնասւած Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն: Գրում է Ermenihaber.am-ը:

Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է խոնարհւած հայկական եկեղեցու լուսանկարները, որի ներսում գանձ որոնողները մեծ փոսեր են փորել: Լուսանկարներին կից հայ պատգամաւորը թողել է հետեւեալ գրութիւնը.

«Եթէ միայն իմանայիք, որ իսկական գանձը հէնց եկեղեցին է… Երկրում հազարաւոր եկեղեցիներ գանձագողերի ու վանդալների կողմից քանդւել են, քանդւում են…»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։