Հա

Հասարակական

11/08/2019 - 11:00

«Ով տայր ինձ զծուխ ծխանի, եւ զառաւօտն Նաւասարդի...». այսօր Նաւասարդ է

Այսօր Նաւասարդ է: Հին հայկական տօմարով 4512-րդ տարւայ սկիզբը:

«alikonline.ir» - Այսօր Նաւասարդ է: Հին հայկական տօմարով 4512-րդ տարւայ սկիզբը:

Հին աւանդոյթի համաձայն, հայոց տարեգրութիւնը սկսւում է մ.թ.ա. 2492 թւականին, երբ հայ ժողովրդի նախահայր Հայկ Նահապետը եռաթեւ նետով սպանում է բռնակալ Բէլին, որը ներկայացնում է Ցլի համաստեղութիւնը:

Հայերի մօտ Օրիոնի գօտին ունի միայն իրեն յատուկ՝ «Հայկի շամփրուք» կամ «շամփրուք -կշիռք» անւանումը, որը նշանակում է «հաւասարակշռութեան առանցք»:

Նաւասարդը համարւում էր Հին Հայաստանի ամենամեծ տօնը: Ըստ աւանդոյթի՝ օգոստոսի 10-ի լոյս 11-ի գիշերը ժողովուրդն արքայի գլխաւորութեամբ հաւաքւում էր Նպատ լեռան ստորոտին՝ Արածանի գետի ափին, եւ սպասում աստղի երեւալուն: Տօնակատարութիւնը շարունակւում էր մի քանի օր եւ աւարտւում համընդհանուր տօնակատարութեամբ:

Նաւասարդը մեծ հանդէսով տօնելու յիշատակը մնացել է նաեւ Արտաշէս Ա թագաւորին վերագրած այն առասպելում, որը մեզ է հասել Գրիգոր Մագիստրոսի միջոցով՝

Ո՞վ կը տայ ինձ ծխանի ծուխը

Եւ առաւօտը նաւասարդեան,

Եղնիկների վազելը եւ եղջերուների վարգելը,

Մենք փող էինք փչում եւ թմբուկ զարկում...

Ինչպէս օրէնքն էր թագաւորների:

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կազմակերպած միջոցառումները Նաւասարդի եւ Ս. Կոյսի Վերափոխման տօնի առթիւ
    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կազմակերպած միջոցառումները Նաւասարդի եւ Ս. Կոյսի Վերափոխման տօնի առթիւ

    Հինգշաբթի` 2018 թւականի օգոստսի 9-ի երեկոյեան, Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում տիրում էր տoնական մթնոլորտ, ուր նոյն մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Երէցների միաւորի կազմակերպութեամբ իրականացւել էր միջոցառում՝ հայոց հին ամանորի՝ Նաւասարդի առթիւ։

  • Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղում տօնւեց հայոց հին ամանորը՝ Նաւասարդը
    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղում տօնւեց հայոց հին ամանորը՝ Նաւասարդը

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան հովանաւորութեամբ եւ Երիցական միաւորի նախաձեռնութեամբ օգոստոսի 11-ի երեկոյեան «Ս. Վարդանանց» դպրոցի շրջափակում կազմակերպւել էր դաշտահանդէս՝ նւիրւած հայոց հին ամանորին՝ Նաւասարդին:

  • 100 մետր երկարութեամբ Եռագոյնը՝ Նեմրութի բարձունքին
    100 մետր երկարութեամբ Եռագոյնը՝ Նեմրութի բարձունքին

    Օգոստոսի 12-ին, հայկական Ամանորի տօնին՝ Նաւասարդի առիթով (օգոստոսի 11) Հայոց Ցեղասպանութեան խորհուրդը կրող, 100 մետր երկարութիւն ունեցող Եռագոյնը ծածանւել է Նեմրութի բարձունքին՝ հին հայկական սրբավայրին մէջ:
    Այս մասին յայտնել է Արցախեան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» բարեսիրական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գէորգեանը, ով նաեւ 100 մետր երկայնք ունեցող Եռագոյնի հեղինակն է:

  • ՇԱՀԻՆՇԱՀՐ - Նաւասարդը՝ Շահինշահրում
    ՇԱՀԻՆՇԱՀՐ - Նաւասարդը՝ Շահինշահրում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Երէցական միաւորի, թւականիս հինգշաբթի, օգոստոսի 14-ի երեկոյեան ժամը 7-ին, կազմակերպւել էր ուրախ ժամանց՝ Նաւասարդ տօնի առիթով՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում։

  • Հայկական տոմարին առնչւող մի քանի հարցեր
    Հայկական տոմարին առնչւող մի քանի հարցեր

    Համաձայն Ստ. Մալխասեանցի բացատրական բառարանի, Տոմար բառը յունարէն է եւ մի քանի նշանակութիւն ունի՝ գիրք, մատեան, գրւածք, թուղթ, նամակ եւ այլն, ապա՝ Աստղաբաշխական հաշիւների վրայ հիմնւած ժամանակագրական համակարգ, տարեցոյց: Սոյն յօդւածում մենք հիմնւելու ենք այս վերջին իմաստի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։