Հա

Հասարակական

13/08/2019 - 08:00

Համակարգչային խաղերն օգտակար են հոգեկան առողջութեան համար

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ համակարգչային եւ սմարթֆոնների խաղերը օգտակար են հոգեկան առողջութեան համար, քանի որ օգնում են թուլանալ եւ ստրեսից ազատւել:

«alikonline.ir» - Բրիտանացի գիտնականները պարզել են, որ համակարգչային եւ սմարթֆոնների խաղերը օգտակար են հոգեկան առողջութեան համար, քանի որ օգնում են թուլանալ եւ ստրեսից ազատւել: Գրում է News.am-ը:

Հետազօտութեան շրջանակում փորձարկւողներին բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները աշխատանքից յետոյ կամ մաթեմատիկական թեստեր լուծելուց յետոյ 10 րոպէ պէտք է խաղային Block! Hexa Puzzle: Երկրորդ խմբի կամաւորներին առաջարկւել է նոյն ժամանակահատւածում սմարթֆոնի համապատասխան յաւելւածի օգնութեամբ զբաղւել մեդիտացիայով:

Փորձի արդիւնքներով՝ առաջին խմբի փորձարկւողներն աւելի յաճախ են յայտնել յոգնածութեան զգացման նւազման եւ տրամադրութեան բարելաւման մասին:

Հետազօտութեան հեղինակները նշում են, որ տեսախաղերն իսկապէս օգնում են մասնագիտական յոգնածութեան դէմ պայքարում՝ օգնելով թուլանալ աշխատանքային առօրեայից յետոյ:

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են JMIR Mental Health ամսագրում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։