Հա

Հասարակական

14/08/2019 - 08:50

Փորձագէտները մարդկանց խորհուրդ են տալիս աւելի շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ

Յաճախ մարդիկ, երբ առողջական խնդիրներ են ունենում, դիմում են բժիշկների օգնութեանը, սննդի հարցով մասնագէտներին, գրանցւում են մարզասրահներում: Այդ բոլոր միջոցառումները, անկասկած, օգտակար են, երբ խօսքը ֆիզիկական առողջութեան մասին է, սակայն երբ տուժում է ֆիզիկական առողջութիւնը, տուժում է նաեւ մարդու ընդհանուր ինքնազգացողութիւնը:

«alikonline.ir» - Յաճախ մարդիկ, երբ առողջական խնդիրներ են ունենում, դիմում են բժիշկների օգնութեանը, սննդի հարցով մասնագէտներին, գրանցւում են մարզասրահներում: Այդ բոլոր միջոցառումները, անկասկած, օգտակար են, երբ խօսքը ֆիզիկական առողջութեան մասին է, սակայն երբ տուժում է ֆիզիկական առողջութիւնը, տուժում է նաեւ մարդու ընդհանուր ինքնազգացողութիւնը: Սովորական բուժմանն աւելացնելով այլ մարդկանց հետ շփումը, մարդը կարող է աւելի շուտ կազդուրւել: Ըստ News.am-ի՝ հաղորդում է Planet-today-ը:

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են PLOS ONE ամսագրում, որում նշւում է մարդու ինքնազգացողութեան վրայ շփման ազդեցութիւնը: Հէնց շփումն է նւազեցնում ստրեսի մակարդակը, մեծացնում երջանկութեան եւ բարեկեցութեան մակարդակն աւելի լաւ, քան մարզումները:

Հետազօտութեան համահեղինակ, Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Նիտեշա Չաւլին ուշադրութիւն է դարձրել նրան, որ յաճախ ընտանիքի եւ ընկերների աջակցութիւնն առաւել մեծ ազդեցութիւն է ունենում հոգեկան եւ ֆիզիկական վիճակի վրայ, քան բժշկական միջամտութիւնը: Առողջ սոցիալական կեանքն ազդում է ստրեսի նւազեցման, տրամադրութեան եւ քնի լաւացման վրայ, դրական գործողութիւնների դրդում եւ ամրապնդում սրտանօթային համակարգը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։