Հա

Հասարակական

18/08/2019 - 11:00

Այսօր Աստւածամօր Վերափոխման տօնն է՝ Խաղողօրհնէք

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղաւար տօներից չորրորդը՝ Աստւածամօր Վերափոխման տօնը, որը Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինն է։

«alikonline.ir» -  Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղաւար տօներից չորրորդը՝ Աստւածամօր Վերափոխման տօնը, որը Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինն է։

Աւանդութեան համաձայն՝ Ս. Կոյսը Յիսուս Քրիստոսի խաչելութիւնից յետոյ ապրել է Երուսաղէմում: Յովհաննէս Աւետարանչի խնամատարութեան ներքոյ։ 12 տարի Աստւածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղօթել։ Այդ այցելութիւններից մէկի ժամանակ էլ նրան է յայտնւել Գաբրիէլ հրեշտակապետն ու աւետել Տիրամօր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղէմ վերափոխւելու լուրը։

Ապա 14 օր անց կրկին ելաւ Գաբրիէլ հրեշտակապետը եւ Տիրուհուն աւետեց Աստծոյ մօտ փոխւելու մասին, ինչից բերկրեց Մարիամ, եւ զւարճացաւ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղօթում։ 12 օր անց եկաւ Գաբրիէլը եւ դարձեալ ասաց, որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիէլը նրան տւեց բրաբիոնի մի պսակ, որը հիւսել ու բերել էր Ադամի դրախտից, եւ այն դրեց սուրբ Աստւածածնի գլխին, որպէսզի առաքեալները եւ իմաստուն սուրբ կոյսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստեան տեղը՝ Գեթսեմանիի պարտէզում։

Սուրբ Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը կենցաղում առաւել յայտնի է որպէս Խաղողօրհնէք․ Աստւածամօր Վերափոխման տօնակատարութեան օրը, ս. պատարագից անմիջապէս յետոյ տեղի է ունենում Խաղողօրհնէք: Խաղողօրհնէքի ընթացքում եկեղեցում երգւում է «Փառք սուրբ խաչի» շարականը, կարդացւում են Սուրբ Գրքից հատւածներ, որոնց յաջորդում է խաղողի օրհնութեան համար գրւած Ս. Ներսէս Շնորհալու աղօթքը: Աղօթքում յիշատակւում է, թէ Աստւած երրորդ օրը ստեղծեց բուսականութիւնը, ապա Ադամին ու Եւային պարգեւեց դրախտի դիւրին ու ճոխ կեանքը: Բայց նրանք, օրինազանց գտնւելով, դրախտից արտաքսւեցին, իսկ Աստւածային օրհնութիւնը փոխւեց անէծքի: Սակայն Աստւած մարդուն չանտեսեց. Միածնի աշխարհ գալով, անէծքի կապանքը վերացաւ, եւ մարդիկ ձերբազատւեցին մեղքի ու մահւան ծառայութիւնից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։