Հա

Հասարակական

21/08/2019 - 08:20

Մահացել է «դանիական IKEA»-ի հիմնադիր միլիարդատէր Լարս Լարսէնը

Դանիայում 71 տարեկան հասակում մահացել է միլիարդատէր Լարս Լարսէնը՝ տան համար խանութների Jysk ցանցի հիմնադիրը:

«alikonline.ir» - Դանիայում 71 տարեկան հասակում մահացել է միլիարդատէր Լարս Լարսէնը՝ տան համար խանութների Jysk ցանցի հիմնադիրը: Նա մահացել է Սիլկեբորգի իր տանը՝ ընտանիքի շրջապատում, Forbes-ին հաւաստել են ընկերութեան մամուլի ծառայութիւնում, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: Մահւանից երկու ամիս առաջ Լարսէնը հեռացել է իր ընկերութիւնում ղեկավարի պաշտօնից, քանի որ նրա մօտ լեարդի քաղցկեղ էին ախտորոշել:

1979 թւականին Լարսէնը բացել է առաջին խանութը, արագօրէն ստեղծել ցանց, եւ այժմ Jysk-ն աւելի քան 2700 խանութ ունի 52 երկրում, որոնցում ընդհանուր առմամբ աշխատում է 23 հազար մարդ:

Գերմանիայում եւ Աւստրիայում ցանցի խանութներն աշխատում են DՊnisches Bettenlager բրենդի ներքոյ: Բացի Jysk մանրավաճառ ցանցից, գործարարին Lars Larsen Group-ի միջոցով պատկանում էին կահոյքի այլ ձեռնարկութիւններ, սուշի-բարեր եւ հիւրանոցներ: Forbes-ի գնահատմամբ՝ նրա կարողութիւնը հասել է 4.4 միլիարդ դոլարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։