Հա

Հասարակական

22/08/2019 - 08:00

Գիտնականները յայտնել են անքնութեան սարսափելի հետեւանքների մասին

Անքնութեամբ տառապող մարդկանց շրջանում մեծանում է սրտային հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը:

«alikonline.ir» - Անքնութեամբ տառապող մարդկանց շրջանում մեծանում է սրտային հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը: Այսպիսի եզրակացութիւն են կատարել Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտի գիտնականները, որոնք համապատասխան յօդւածը հրապարակել են Ամերիկեան սրտաբանական ասոցիացիայի Circulation ամսագրում: Այս մասին գրում է News.am-ը:

Հետազօտութեանը մասնակցել է 1.3 մլն. մարդ, ընդ որում՝ նրանց թւում եղել են ինչպէս առողջ մարդիկ, այնպէս էլ սիրտ-անօթային համակարգի հետ կապւած խնդիրներ ունեցողներ: Կիրառելով մենդելեեւեան ռանդոմիզացիայի մեթոդը, որը հաշւի է առնում անքնութեան գենետիկ գործօնները, յաջողւել է պարզել, որ անքնութեանը գենետիկ նախահակւածութիւնը մեծացնում է կաթւածի, սրտի իշեմիկ հիւանդութեան եւ սրտային անբաւարարութեան հաւանականութիւնը:

«Անքնութեան հետագայ բուժման համար կարեւոր է պարզել դրա հիմնական պատճառը: Քնի ռեժիմը կարելի է փոփոխել նոր սովորութիւնների եւ ստրեսի կառավարման միջոցով»,- նշում է հետազօտութեան հեղինակ, պրոֆեսոր Սուզաննա Լարսոնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։