Հա

Հասարակական

27/08/2019 - 09:40

Ինչպէ՞ս նւազեցնել վնասը սմարթֆոններից

Perdana University-ից (Մալայզիա) գիտաշխատող Էռնա Ֆարիզա Մոհդ Պուտը մի քանի խորհուրդ է ներկայացրել, թէ ինչպէս կարելի է նւազագոյնի հասցնել առողջութեան համար վնասները սմարթֆոնների կամ այլ գաջեթների օգտագործման ժամանակ:

«alikonline.ir» - Perdana University-ից (Մալայզիա) գիտաշխատող Էռնա Ֆարիզա Մոհդ Պուտը մի քանի խորհուրդ է ներկայացրել, թէ ինչպէս կարելի է նւազագոյնի հասցնել առողջութեան համար վնասները սմարթֆոնների կամ այլ գաջեթների օգտագործման ժամանակ: Այս մասին գրում է News.am-ը:

Մսասնագէտի խօսքով՝ այսօր շատերը սմարթֆոնների երկարատեւ օգտագործման պատճառով տառապում են առողջական խնդիրներից:

Ամենայաճախ հանդիպող խնդիրներից է վատ կեցւածքը, յենաշարժական համակարգի հետ կապւած խնդիրները, այդ թւում յօդերի, մկանների, նեարդերի եւ ջլերի հետ:

 

Ի՞նչ կարելի է անել այս խնդիրներից խուսափելու համար

Մասնագէտն առաջին հերթին խորհուրդ է տալիս հեռախօսն ընտրել ձեր ձեռքի չափով. գնելու ժամանակ ստուգել՝ արդեօք հեռախօսը շատ մեծ չէ ձեր ձեռքի համար եւ կարող էք արդեօք բռնել հեռախօսը եւ տարբեր կողմերից էկրանին դիպչել բութ մատով եւ ցուցամատով:

Եթէ սմարթֆոնի վրայ տեքստ էք հաւաքում, աւելի օգտակար է մատները հերթագայել, որ բթամատի եւ դաստակի ցաւն ու լարւածութիւնը նւազեցւեն:

Մէջքի եւ պարանոցի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրւում հեռախօսով աշխատելիս ճիշտ կեցւածք ընդունել. աւելի լաւ է սմարթֆոնը չդնել ծնկներին կամ կրծքավանդակի տակ, փոխարէնը խորհուրդ է տրւում հեռախօսը դնել կրծքավանդակի, կզակի կամ աչքերի մակարդակին՝ պարանոցը նւազագոյնս թեքելու համար:

Մասնագէտի խօսքով՝ անչափ վտանգաւոր է հեռախօսը ականջի եւ ուսի միջեւ սեղմելու սովորութիւնը. այս դիրքը ճմլում է մէջքի սկաւառակները եւ կարող է առաջացնել նեարդերի ճզմում: Աշխատէք խօսելիս հեռախօսը պահել ձեռքով կամ բարձրախօսով ականջակալներ օգտագործել:

Դրանից բացի, խորհուրդ է տրւում իւրաքանչիւր կէս ժամը մէկ հեռախօսն ու այլ սարքերը մի կողմ դնել եւ պարզ վարժութիւններ կատարել՝ մատների, դաստակների եւ վզի նախավարժանք անել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։