Հա

Հասարակական

01/09/2019 - 08:20

Հոգեբանները նշել են սելֆիի հակման բացասական կողմի մասին

Այսպէս կոչւած սելֆիամոլութիւնը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր հեղինակութեան վրայ։ Վաշինգտոնի նահանգի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանների անցկացրած հետազօտութեան համաձայն՝ մարդիկ հակւած են անվստահութեամբ վերաբերւելու նրանց, ովքեր սիրում են շատ սելֆիներ տեղադրել սոցցանցերում։

«alikonline.ir» - Այսպէս կոչւած սելֆիամոլութիւնը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր հեղինակութեան վրայ։ Վաշինգտոնի նահանգի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանների անցկացրած հետազօտութեան համաձայն՝ մարդիկ հակւած են անվստահութեամբ վերաբերւելու նրանց, ովքեր սիրում են շատ սելֆիներ տեղադրել սոցցանցերում։ Գրում է News.am-ը:

Փորձին ներգրաււել է 149 ուսանող, որոնց բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մէջ մտել է 30 մարդ, որոնք պէտք է թերթիկ լրացնէին եւ գնահատէին իրենց անձնական յատկանիշները։ Միւս 119 փորձարկւողներին, որոնք անձամբ ծանօթ չեն եղել նրանց, տրւել է առաջադրանք՝ կազմել տպաւորութիւն նրանց մասին, ելնելով նրանց Instagram-ի էջերից։

Պարզւել է, որ սելֆիի սիրահարները հիմնականում ընկալւում են բացասական իմաստով. նրանց համարել են առանձնապէս ոչ հմայիչ, անյաջողակ, միայնակ, անհետաքրքիր եւ բաւական կասկածելի։

Հակառակ կարծիք է ստեղծւել նրանց մասին, ովքեր լուսանկարներ են տեղադրել այլ մարդկանց հետ միասին։ Նրանք ընկալւել են հիմնականում դրական առումով. համակրելի են, ինքնավստահ, մարդամօտ եւ հետաքրքիր։ Բացի այդ, խմբակային լուսանկարների սիրահարները ստեղծել են այնպիսի մարդկանց տպաւորութիւն, ովքեր ապրում են աւելի հետաքրքիր կեանքով եւ շատ ընկերներ ունեն։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Research in Personality ամսագրում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։