Հա

Հասարակական

15/09/2019 - 13:10

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է Խաչվերացը

Այսօր` սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինն է:

«alikonline.ir» - Այսօր` սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինն է:

Այն Խաչին նւիրւած տօներից ամենակարեւորն է, որովհետեւ նւիրւած է գերութիւնից խաչի վերադարձի եւ փառաբանութեան յիշատակին: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում Խաչվերացը տօնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատւածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութիւնից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տօնը կոչւում է Խաչվերաց:

Ժողովրդական աւանդոյթի մէջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տօն է:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նւիրւած հետեւեալ տօները. Սուրբ Խաչի երեւման, Խաչվերաց, Վարագայ Ս. Խաչի, Ս. Խաչի գիւտ: Այս չորսից երեքը նշւում են քրիստոնեայ բոլոր եկեղեցիներում, եւ միայն Վարագայ Սուրբ Խաչի տօնն է զուտ հայկական ու կատարւում է միայն մեր Եկեղեցում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։