Հա

Հասարակական

16/09/2019 - 12:40

Ստամբուլում տեղի է ունեցել «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի յանձնման արարողութիւնը

Պոլսահայ մտաւորական Հրանտ Դինքի ծննդեան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ամենամեայ «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի յանձնման արարողութիւնը:

«alikonline.ir» - Պոլսահայ մտաւորական Հրանտ Դինքի ծննդեան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ամենամեայ «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի յանձնման արարողութիւնը:

Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է թուրքական «Դիքեն» լրատւամիջոցը:

Մրցանակը տրւել է ազգութեամբ թուրք, նախկին ուսուցչուհի, կանանց իրաւունքների պաշտպան Նեբահաթ Աքքոչին, որը պայքարել է կանանց նկատմամբ տղամարդկանց բռնութեան դէմ:

Մրցանակի է արժանացել նաեւ հնդկուհի Ագնես Խարշինգը, որը պայքարել է Հնդկաստանում աղքատների, կանանց, երեխաների իրաւունքների պաշտպանութեան համար:

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակը սահմանւել է 2009 թւականին Հրանտ Դինքի անւան հիմնադրամի կողմից՝ ի յիշատակ նշանաւոր պոլսահայ մտաւորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր եւ գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի։ Մրցանակը յանձնւում է Թուրքիայից եւ արտասահմանից երկու անձի կամ կազմակերպութեան, որոնք պայքարում են խտրականութեան, ռասիզմի եւ բռնութեան դէմ, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ եւ նման կերպ խրախուսում եւ ոգեշնչում են միւսներին:

Ամենամեայ մրցանակաբաշխութիւնը նպատակ ունի ցոյց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, եւ նրանք միայնակ չեն:

Հրանտ Դինքը սպանւել էր թուրք ազգայնականների կողմից 2007 թւականի յունւարի 19-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։