Հա

Հասարակական

18/09/2019 - 08:00

Դիարբեքիրի հայկական աղբիւրը 200 տարի է՝ անդադար հոսում է

Դիարբեքիրի Հազրօ շրջանում գտնւող Չիթլիբահչէ գիուղում հայերի կողմից 200 տարի առաջ կառուցւած աղբիւրը շարունակում է հոսել:

«alikonline.ir» - Դիարբեքիրի Հազրօ շրջանում գտնւող Չիթլիբահչէ գիուղում հայերի կողմից 200 տարի առաջ կառուցւած աղբիւրը շարունակում է հոսել: Ցեղասպանութեան զոհ դարձած եւ արտաքսւած հայերից մնացած կանգուն պատմական յուշարձաններից է այս աղբիւրը, որը կառուցւել է 1802 թւականին: Շուրջ 200 տարի անդադար հոսող այս աղբիւրից գիւղացիները ե՛ւ ջուր են խմում, ե՛ւ օգտագործում դաշտերը ոռոգելու համար: Ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է Yeniyasamgazetesi1.com կայքը:

«Մօտ 200 տարի է՝ այն շարունակում է հոսել: Երբ գիւղում երաշտի պատճառով գետերը ցամաքում են, այս աղբիւրը շարունակում է հոսել: Աղբիւրը հայերն են կառուցել: 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան ժամանակ մեր գիւղում գտնւող հայերն էլ են կոտորւել: Գիւղի յետեւի մասում գտնւող դաշտերում բոլորը սպանւել են: Հիմա ոչ մի հայ չի մնացել»,- նշել է գիւղի բնակիչներից՝ 58-ամեայ Շահաբեթթին Դաշլըքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։