Հա

Հասարակական

06/10/2019 - 14:30

Իրանական «Նասիմէ բիդարի» ամսագրի անդրադարձը իրանահայութեան պատմութեանը (Թերթի հարցազրոյցը դոկտ. Կարէն Խանլարեանի հետ)

«Նասիմէ բիդարի» քաղաքական-հասարակական ամսագիրն իր վերջին համարով անդրադարձ է կատարել իրանահայ համայնքի ձեւաւորման պատմութեանը, ինչը, սակայն ամսագրի ձեւաւորմամբ իրողութիւնը ներկայացւել է փախստականների կամ Իրանում ապաստանած ժողովուրդների լոյսի ներքոյ:

«Բռնագաղթը չի իրականացւում ժողովուրդներ փրկելու համար»

 

«ԱԼԻՔ» - «Նասիմէ բիդարի» քաղաքական-հասարակական ամսագիրն իր վերջին համարով անդրադարձ է կատարել իրանահայ համայնքի ձեւաւորման պատմութեանը, ինչը, սակայն ամսագրի ձեւաւորմամբ իրողութիւնը ներկայացւել է փախստականների կամ Իրանում ապաստանած ժողովուրդների լոյսի ներքոյ:

Չնայած խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորի՝ դոկտ. Կարէն Խանլարեանի պատասխաններից զրոյցի ընթացքը գտնում է իր յստակ ուղղութիւնը, այնուամենայնիւ, յօդւածի նախաբանը կարելի է համարել արւած խոստովանութիւնն առ այն, որ «... նրանց (հայերի) մասին տեղեկանալու ծարաւն ու տածած յարգանքը զգալի է մեզ բոլորիս մօտ էլ, սակայն փաստ է նաեւ այն, որ իրանահայութեան մասին շատ քիչ բան գիտենք» ոչ պակաս, ոչ աւել կարող է խօսել կարեւոր մէկ իրողութեան մասին: Իրողութիւն, որն առաջինը խօսում է Իրանի հասարակութիւնում տեղի ունեցած սերնդափոխութեան մասին, ինչի հետ միասին կորում է իրանահայութեան մասին հասարակութեան մօտ եղած գիտակցութիւնն ու ձեւաւորւած գաղափարները:

Յօդւածի վերնագիրը՝ «Իրանում ապաստանած բոլոր ժողովուրդների ճակատագրերը» կարծես այնքան էլ անյարիր չի ընտրւած, իհարկէ պատմական գիտութիւնների թեկնածու պատգամաւորի լուսաբանութիւնների ներքոյ:

Դոկտ. Կարէն Խանլարեանն անդրադառնալով Իրանում հաստատւած հայերի պատմութեանը խօսել է իրականացւած թւով երեք մեծ բռնագաղթերի մասին, միաժամանակ յիշեցնելով, որ այդ բռնագաղթերը չեն իրականացւել հայերին փրկելու նպատակով: «Հայերի բռնագաղթը նրանց փրկելու համար չէր... բռնագաթղերը կատարւել են մէկ սելջուկների արշաւանքից փրկւելու, մէկ էլ Իրանում արհեստը զարգացնելու եւ տեղական իմաստով տնտեսութեանը զարկ տալու նպատակներով...»,- անդրադառնալով փաստերին ընդգծել է պատգամաւորը:

Հայկական եկեղեցիները, Հայոց Ցեղասպանութիւնը եւ դրա հետեւանքները, Իրանում առաջին տպագրութեան մեքենայի ի յայտ գալը, հայկական ինքնութեան պահպանման փաստը, եկեղեցիները, մարզամշակութային համալիրների հիմնադրումը եւ... նոյնպէս յայտնւել են հարցազրոյցի լուսաբանութիւնների կենտրոնում:

Յարակից լուրեր

  • Կ. Խանլարեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի»
    Կ. Խանլարեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի»

    Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը պատասխանելով Սիրիայի հիւսիսային տարածքներ ներխուժած Թուրքիայի բանակի զինեալ գործողութիւնների կապակցութեամբ, իրանական խոշոր ԶԼՄ-ներից «ՖԱՐՍ»-ի հարցերին, դատապարտել է երեւոյթը եւ թուրքական կողմի գործողութիւնները վերագրել է այդ երկրի ծաւալապաշտական նկրտումների էութեանը եւ կարեւորել, որ խնդիրը վերլուծելու համար պէտք է յիշել մինչ այդ Սիրիայի դէմ կատարած Թուրքիայի ոտնձգութիւններն ու ներխուժումը, որոնք ուշադրութեան են արժանի մի քանի տեսանկիւններից.

  • Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել
    Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարւայ շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացաւ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկայ էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լաւագոյնս տիրապետող տարբեր մասնագէտներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ում հետ զրուցեց «Իրաւունք»-ը:

  • «Իրանի ժողովուրդը չի ընկրկելու ճնշումների դէմ». Զարիֆ
    «Իրանի ժողովուրդը չի ընկրկելու ճնշումների դէմ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսութեանը (CCTV) տւած հարցազրոյցում շեշտել է, որ իրանական ժողովուրդը ոչ միայն չի ահաբեկւելու եւ չի ընկրկելու ճնշումների դէմ, այլեւ իր ողջ ուժերով եւ հեզօրութեամբ առաջ է շարժւելու:

  • Շուտով հրատարակւելու է Կարէն Խանլարեանի «Հայաստանի աշխարհագրութեան նկարագրութիւնը հիմնւած իսլամական աղբիւրների վրայ» գրքի հայերէն տարբերակը
    Շուտով հրատարակւելու է Կարէն Խանլարեանի «Հայաստանի աշխարհագրութեան նկարագրութիւնը հիմնւած իսլամական աղբիւրների վրայ» գրքի հայերէն տարբերակը

    Ինչպէս դեռ սրանից 3 շաբաթ առաջ էինք իրազեկել «Ալիք»-ի պարսկերէն յաւելւածում, դոկտ. Կարէն Խանլարեանի «Հայաստանի աշխարհագրութեան նկարագրութիւնը հիմնւած իսլամական աղբիւրների վրայ» աշխատութեան հատորի հրատարակման մասին, սակայն հարկ համարեցինք այդ առթիւ անմիջական կիսւել հեղինակի հետ:

  • Ունենք ձախողւող իշխանութիւն
    Ունենք ձախողւող իշխանութիւն

    Ի՞նչ տւեց մեզ թաւշեայ յեղափոխութիւնը, ի՞նչ խնդիրների առջեւ ենք այսօր. Hraparak.am-ը զրուցել է ՀՅ Դաշնակցութեան Գերագոյն մարմնի անդամ, բնապահպանութեան նախկին փոխնախարար Յակոբ Մաթիլեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։