MENU
Ֆիզիկական մարզաձեւերը կոչւած են ապահովելու մարդու՝ կենսականօրէն կարեւոր շարժողական հմտութիւնների եւ ունակութիւնների անհրաժեշտ մակարդակի զարգացումը: Դրանք նպաստում են անձի հոգու եւ մարմնի ներդաշնակութեանը, նրա մօտ զարգացնում են ֆիզիկական եւ հոգեբանական ունակութիւններն ու կարողութիւնները՝ նրան մղելով դէպի նորանոր նւաճումներ:
«Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցութեան ներկայացուցիչները պահանջում են միանգամից ութ վրացահայ պատգամաւորի զրկել քաղաքացիութիւնից եւ զբաղեցրած պաշտօնից։
Իրանի Հայ Արհեստաւորների միութեան նախաձեռնութեամբ երէկ՝ դեկտեմբերի 12-ին միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ յուշերեկոյ, նւիրւած ազգային-հասարակական վաստակաւոր գործիչ, միութեան հիմնադիր անդամ Նորայր Շահնազարեանի յիշատակին:
Մենք 2018 թւականի գարունը կը դիմաւորենք առանց հայ-թուրքական արձանագրութիւնների: Այս մասին, Յունաստանի ԱԳՆ-ում իր ելոյթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը:
«Թրամփի կեցւածքի մէջ կայ հակասականութիւն, ինչը՝ զարմանալի չէ։ Հակասականութիւնն այն է, որ այս ձեւով են փորձում նպաստել խաղաղութեան հաստատմանը։ Երկու-երեք կէտ կայ, որ պէտք է ոչ ուղղակիօրէն վերցնենք իր ասածից, այլ ընդհանուր մօտեցումը նկատի ունենանք»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ. երկարութեամբ ձգւող քաղաքական ատրակցիոն։
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի առաջնորդները հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրայ աւելի քան մէկ միլիարդ դոլար է ծախսւել։
Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:
Որոշակի պայմանաւորւածութիւններ են ձեռք են բերւել Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ:
Հայաստանն ու Իրանն արդէն որոշակի պայմանաւորւածութիւններ ունեն` իրանական գազի գնման հարցի շուրջ։ Պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
Չնայած նրան, որ ներկայումս Հայաստանի համար իրանական գազը մօտ 30 դոլարով աւելի թանկ է, քան ռուսականը, այն իր որակով չի գերազանցում ՌԴ-ից գնւող գազին, ամէն դէպքում դրական է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ակտիւացել է երկխօսութիւնը ներկրւող գազի ծաւալների աւելացման շուրջ: