Հա

Հասարակական

Items filtered by date: Շաբաթ, 11 Օգոստոսի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կոթողների իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի իր աշխատանքը շարունակելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը դարձեալ Ղարադաղում էր:

Ղարադաղի Ամրադուլ գիւղին առաջնորդ Սրբազանի տւած այցի նկարագրականը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով: 

Published in Ատրպատական

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի նշումները առիթ էին եւ առիթ են վեր առնելու հանրապետութեան կարճատեւ ժամանակաշրջանին իրագործուած պատմաքաղաքական կարեւորագոյն իրադարձութիւնները եւ այժմէական կարգով զանոնք լուսարձակի տակ բերելու: Տարին դեռ յոբելենական է եւ կայ մօտեցում, որ ընթացիկ երկուքուկէս տարուան ընթացքին այս նշումները նոյն հայեցակարգային դիտանկիւնէն պիտի շարունակեն արծարծել ճակատագրորոշ խնդիրները:

«Կարծում եմ` սրանով մենք կարեւոր սկիզբ ենք ճշտում մեզ համար: Ճիշտ է, որ Դաշնակցութիւնը միշտ սոցիալական արդարութեան կողմնակից է եղել եւ յաճախ իր ընտրական պլատֆորմներով հրապարակ եկել, բայց սրանով մենք մի հայեցակարգ ենք ներկայացնում, որը դառնում է ինչ-որ ուղեցոյց»,- երէկ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները» նախագծի շնորհանդէսից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: 

Տեղեկացրել ենք, որ երէկ տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի կողմից մշակւած` «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթների» նախագծի շնորհանդէսը:

ՀՅԴ Բիւրոյի անունից բացման խօսքով հանդէս եկաւ գիւղատնտեսութեան դաշնակցական նախարար Արթուր Խաչատրեանը, որը ներկայացնում ենք ստորեւ.

ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան յայտարարել է, որ Միացեալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում, քանի որ կորցնում է հետագայ զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները: 

Published in Միջազգային

Իրանական «Arad Agricultural Machinery» ընկերութիւնը մտադիր է Հայաստանում գիւղատնտեսական արտադրական տեխնիկայի արտադրութեան գործարան ստեղծել: Համագործակցութեան մասին համապատասխան յուշագիրը ստորագրւել է օգոստոսի 10-ին «Բիզնես Հայաստան» հիմնադրամի միջազգային գործարար խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանեանի եւ «Arad Agricultural Machinery» ընկերութեան տնօրէն Նասեր Ռահիմի կողմից:

Published in Տնտեսական

Հայկական կողմը «նշաններ» չի ստացել, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարւելիք ռուսական սպառազինութեան պայմանագիրը չի կատարւելու, երէկ Մոսկւայում «Ազատութեան»-ը տւած հարցազրոյցում յայտարարել է Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը:

Բռնցքամարտի Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Դաւիթ Թորոսեանի կարծիքով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Աւագեանին գօտու հեշտ պաշտպանութիւն չի սպասւում:

Published in Մարզական

Իննսունինը տարեկան հասակում կեանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսեանը:

Published in Մշակոյթ

1000 ձիաուժ մարզական «Toyota»-ն, որը «Gazoo Racing» ստորաբաժանումը պատրաստում է սերիական արտադրութեան, կարժենայ ինչպէս «իսկական հիպերքարերը»: 

Published in Այլ
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։