MENU
Ամերիկեան օդուժին պատկանող երկու «F-15» ինքնաթիռից սեպտեմբերի 8-ին արգելւած ֆոսֆորային զինամթերքով աւիահարւած է հասցւել Դեր Զոր նահանգի ուղղութեամբ:
Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի իշխանութիւններին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ բանակցելու կոչ է արել:
Տաս տարիներ առաջ, 8 սեպտեմբեր 2008-ին, Արեւմտեան Հայաստանի իրենց շրջապտոյտը աւարտած երբ վերադառնում էին մէկ խումբ իրանահայեր, հանրակառքի արկածի զոհ դարձան, որոնցից 17 անձեր մահացան, իրենց ետին թողելով ընտանիքի սիրելի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ:
Օդի մէջ պիրկ ձգւած պարանի վրայ խաղալու արւեստը՝ լարախաղացութիւնը, որը դեռ միջնադարեան Հայաստանում էր յայտնի, այսօր կորում է։ «Panorama.am»-ի հետ զրոյցում ՀՀ մշակոյթի գործիչ, լարախաղաց-աճպարար, գրող Վլադիմիր Յակոբեանը ահազանգեց. «Մեր եզակի արւեստն այսօր չենք կարողանում մատուցել մեր ազգին, հին ազգային աւանդոյթը կորում է»։
Ռուսաստանի բոլոր շրջաններում երէկ՝ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել քաղաքապետերի եւ նահանգապետերի ընտրութիւնները, որը ուղեկցւել է բողոքի զանգւածային ակցիաներով:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը հիւրընկալւելիս 0:2 հաշւով պարտւեց Մակեդոնիային:
Թուրք ծաղրանկարիչ Ութքու Ջան Աքէոլը «gazeteduvar.com.tr» կայքում հետաքրքրական ծաղրանկար է հրապարակել Թեհրանում Ռուսաստան-Իրան-Թուրքիա նախագահների մակարդակով եռակողմ գագաթնաժողովի թեմայով:
Այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մէկ տարբերակ. որոշ ժամանակ անց չէք ունենալու նաեւ այդ տարբերակը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է յայտնի տնտեսագէտ Կարէն Ադոնցը՝ ներկայացնելով հեռանկարները: