MENU
Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի հաւաստմամբ՝ Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իր կեանքը յանուն երկրի հողային ամբողջականութեան նւիրաբերած նահատակ Գագիկ Թումանեանի կիսանդրու բացումն է կատարւելու Թեհրանում նահատակի անունը կրող Գագիկ Թումանեան հրապարակում:
Նախաձեռնութեամբ Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ սեպտ. 26-ի երեկոյեան իրականացաւ դասախօսութիւն հաստատութեան կենտրոնատեղիում:
Հայաստանում «թաւշեայ» յեղափոխութիւնից եւ նոր կառավարութեան ձեւաւորումից յետոյ, սեպտեմբերի 25-ին առաջին անգամ Նիւ Եօրքում տեղի ունեցաւ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Հայ ձայն» լրատւականը հանդիպման կարեւորութեան մասին զրուցեց իրանագէտ Ահարոն Վարդանեանի հետ:
28 սեպտեմբեր եւ 1 հոկտեմբեր 2018-ին տեղի է ունենալու Թաւրիզի Բ․ հայագիտական գիտաժողովը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ ազգ․ առաջնորդարանի:
Հայկական յեղափոխութիւնից յետոյ, շուրջ քսան տարի իշխանութեան եղած ՀՀԿ-ականներն, իրաւամբ, բողոքում են իրենց նկատմամբ անհանդուրժողականութեան դրսեւորումներից։ Իսկապէս, յատկապէս սոցիալական ցանցերում Արմէն Աշոտեանի, Էդուարդ Շարմազանովի (նշում եմ ամենաակտիւ ՀՀԿ-ականներին) ցանկացած խօսք, կարծիք ընդունւում է նրանց հասցէին ուղղւած վիրաւորանքներով եւ հայհոյանքներով։
Ինչպէս արդէն տեղեկացրել էիք, Արցախի Բերձոր եւ Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքների միջեւ սեպտեմբերի 25-ին վերաստորագրւել է բարեկամութեան հռչակագիր: Բերձոր ժամանած պատւիրակութեան կազմում էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:
Երեւանի աւագանու ընտրութիւնների Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ցուցակը գլխաւորող, ՀՀ ԲՆ անտառային կոմիտէի նախագահ Միքայէլ Մանուկյանը «tert.am»-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրութիւնների արդիւնքներին` կարծիք յայտնեց, որ ընտրութիւններն աւելի շատ դիտւեցին որպէս վարչապետի վստահութեան հանրաքւէ եւ ժողովուրդը քւէարկեց նախկինների չվերադառնալու օգտին:
ԱԺ արտահերթ ընտրութիւններ անպայման պէտք է լինեն, սակայն ոչ հիմա։
Նման տեսակէտ ֆէյսբուքեան գրառման միջոցով յայտնել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը։ Ըստ նրա՝ քաղաքական դաշտը կոլապսի է ենթարկւել, եւ նման պայմաններում ընտրութիւնների գնալով՝ «մենք հերթական արհեստական խորհրդարան ենք ունենալու»։