Հա

Հասարակական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց ս․ թ․ հոկտեմբերի 11-ին Արցախում կայացած «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» Արցախի բարեկամների համաժողովը:

Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ միջազգային հարթակում հայութիւնը Արցախին մենակ չի թողնելու. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը:

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը հոկտեմբերի 14-ին Շուշի քաղաքում ներկայ է գտնւել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողութեանը:

«Սասնայ ծռեր»-ի ակտիւութեան շրջանները, որքան էլ տարօրինակ է, համընկնում են Թուրքիայի եւ թուրքական տարրի ակտիւութեան շրջանների հետ:

Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

«Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մէկը «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միաւորելով աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից:

Published in Մշակոյթ

Հոկտեմբեր 7-ին, Գանատսյի Հայ Դատի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յակոբ Տէր-Յակոբեան եւ Վահէ Անտոնեան Վանգուվըրի մէջ հանդիպեցան Գանատայի խորհրդարանի անդամ եւ Արդարութեան նախկին նախարար Ճօտի Ուիլսըն Ռէյպոլթի հետ, վերջինիս Վանգուվըրի ընտրական գրասենեակին մէջ։

Published in Հայ Դատ

Երէկ՝ հոկտեմբերի 12-ին, Արցախի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել համաժողովի մասնակից Արցախի բարեկամներ Հարաւային Ամերիկայից, Չիլիից՝ Ռիկարդօ Նունեզը եւ Արգենտինայից՝ Ռուբէն Ջուստինիանը: Այցելուներին ընկերակցում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը եւ ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամներ:

Թէեւ ոչ բռնի յայտարարութիւններով, բայց իրականում բռնի ձեւերով մարդկանց պաշտօններից հեռացնելը ընդունելի մարտավարութիւն չէ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Հայ Դատի համար պայքարի պատմութեան տախտակը լինելու է պատւոյ տախտակ, որի վրայ գրւելու են բոլորիդ անունները. Yerkir.am-ի փոխանցմամբ՝ Արցախի բարեկամների «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» համաժողովի մասնակիցներին ասաց ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը՝ Ստեփանակերտում:

Էջ 1, 155-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։