Հա

Հասարակական

Զոյա Թադէոսեանը (արժէ՞ ներկայացնել) Դաշնակցութեանը 24 ժամ է տւել, որ ներողութիւն խնդրի այս օրերին իր հասցէին հնչեցւած «վիրաւորանքների» համար, այլապէս, սպառնացել է` մտքի դրածն անել:

Հիմա ես մի քիչ կասկածում եմ, որ որեւէ մէկը Զոյա Թադէոսեանից յանկարծ ներողութիւն խնդրի, որովհետեւ, եթէ մէկը կայ, որ պէտք է ներողութիւն խնդրի հայ ժողովրդից (ինչը եւ արեց) ու արցախեան հերոսամարտի զոհերից, դա Զոյա Թադէոսեանն է, որ իր աբսուրդ յայտարարութիւններով մաքուր օդում իսկական ամպրոպ պայթեցրեց: 

Published in Հասարակական
%PM, %16 %479 %2018 %15:%Մյս

Ձեզ ո՞վ է սնանում

Արդարութեան կացինահարները Դաշնակցութեանը մեղադրում են անարդարութեան մեղքով։

Հաւասարութեան ոտնահարները Դաշնակցութեանը այպանում են անհաւասարութեան յանցանքով։

Ազատութեան իրաւունքների կաշկանդները Դաշնակցութեանը պախարակում են ազատութեան իրաւունքների զլացումով։

Դաշնակցական կոչուելու համար բաւական չէ տեսականօրէն յարել Դաշնակցութեան ծրագրին ու կանոնագրին եւ համակրանքով ընդունել կանոնագրութեան հինգ պահանջներն ու կուսակցական որոշումները եւ կրաւորական կերպով ենթարկուել նրանց:

Ակնյայտ է, որ Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած միջոցառումների մշակութային բաժինը, անցեալ տարիների հետ համեմատած, կրում էր ազգային եւ հայրենասիրական լիցքեր: Շրջաններում կազմակերպւած միջոցառումներին եւ փետրւարի 20-ին երիտասարդական պալատում կազմակերպւած համերգին հնչեցին միայն ազգային եւ հայրենասիրական երգեր, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, բոլոր ելոյթները հնչեցին ՀԱՅԵՐԷՆ:

%AM, %17 %368 %2018 %11:%Փտր

Հին երգը նոր առիթով

Հայաստանում լրատւամիջոցներ կան, (էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թէեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անւանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակութիւնները կրկին աշխուժացել են Դաշնակցութեան հասցէին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնյայտ է, առաջիկայ ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխութիւն, որին էլ կը հետեւի նոր կառավարութեան ձեւաւորումը՝ արդէն առկայ կամ փոփոխւած կամ նոր ձեւաչափով:

Ե՛ւ ընտրակաշառքից, ե՛ւ վարչական ռեսուրսի օգտագործումից, ե՛ւ ընտրողներին ուղղորդելուց, ե՛ւ այդ ուղղորդումը վերահսկելուց․․․ ե՛ւ վարկանիշային թեկնածուների մեծ քանակութիւնը, եւ ակտիւ աշխատանքը իւրաքանչիւր բնակչի հետ բերեց շատ մեծ մասնակցութիւն: Դժւար է ասել այս մասնակցութիւնը ամբողջովին իրակա՞ն էր, թէ՞ որոշ փոքր շեղումներ հեռաւոր տեղերում եղել են: Բայց որ սա նաեւ ակտիւութիւն դրսեւորում էր մարդկանց՝ իրենց ձայնը կարեւորելու դիրքորոշման, սա եւս ակնյայտ է:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վանդանեանը «tert.am»-ի հետ հարցազրոյցում վստահութիւն յայտնեց, որ ՀՅԴ-ն առաջիկա ԱԺ ընտրութիւններում յաղթահարելու է անցողիկ շեմը։ Նա ասաց, որ իրենց խնդիրն է՝ յենւել հասարակութեան այն շերտերի վրայ, որոնք քաղաքացի են կամ դառնում են քաղաքացի, մարդիկ, որոնք իսկապէս ունեն երկրի քաղաքացուն բնորոշ յատկութիւններ։

Բոլոր համապետական ընտրութիւններում Դաշնակցութիւնը արձանագրում է միշտ իր ունեցած ընտրազանգւածի մի այնպիսի ծաւալ, որը չի պակասել երբեք․ «tert.am»-ի հետ զրոյցում՝ խօսելով խորհրդարանական ընտրութիւններում իրենց մասնակցութեան եւ ունեցած «կայուն» ընտրազանգւածի մասին՝ ասաց  ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար, խորհրդարանական ընտրութիւններում պատգամաւորութեան թեկնածու Արմէն Ռուստամեանը:

%AM, %06 %361 %2017 %11:%Մրտ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ իբրեւ ազգային, ժողովրդավար, սոցիալիստական եւ յեղափոխական կուսակցութիւն, մշտապէս պայքարել է հայ մարդու եւ հայութեան քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար:

Առանձնապէս բարձր ցուցանիշ ունեցող կուսակցութիւն չկայ: «news.am»-ի հետ զրոյցում ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Դաւիթ Լոքեանը` պատասխանելով հարցին, թէ այս ընտրապայքարում արդեօք կարողանալու է ՀՅԴ-ն նւազագոյն շեմը յաղթահարել, որը որոշ կարծիքների համաձայն` չունի բարձր վարկանիշ:

Էջ 1, 18-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։