Հա

Հասարակական

Զոյա Թադէոսեանը (արժէ՞ ներկայացնել) Դաշնակցութեանը 24 ժամ է տւել, որ ներողութիւն խնդրի այս օրերին իր հասցէին հնչեցւած «վիրաւորանքների» համար, այլապէս, սպառնացել է` մտքի դրածն անել:

Հիմա ես մի քիչ կասկածում եմ, որ որեւէ մէկը Զոյա Թադէոսեանից յանկարծ ներողութիւն խնդրի, որովհետեւ, եթէ մէկը կայ, որ պէտք է ներողութիւն խնդրի հայ ժողովրդից (ինչը եւ արեց) ու արցախեան հերոսամարտի զոհերից, դա Զոյա Թադէոսեանն է, որ իր աբսուրդ յայտարարութիւններով մաքուր օդում իսկական ամպրոպ պայթեցրեց: 

Published in Հասարակական

Ինչպէս արդէն տեղեկացրել էինք, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգւած լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցութեան անդամ Զոյա Թադէոսեանի յուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արւած հակասահմանադրական արտայայտութիւնների առիթով իսկոյն հրաւիրել էր խորհդակցութիւն եւ քննարկումների արդիւնքում եկել այն համոզման, որ Զ. Թադէոսեանի յայտարարութիւնները ըստ ԱՀ գործող օրէնսդրութեան՝ քրէօրէն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնւել Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը:

Հայ ազգային քոնկրեսի (ՀԱՔ) անդամ Զոյա Թադեւոսեանի յայտարարութիւնը, թէ` Արցախի ազատագրուած տարածքները պէտք է վերադարձնել Ազրպէյճանին, եթէ հիմնախնդիրի լուծումը ատիկա կը պահանջէ, պէտք է ըսել, որ բոլորովին միակ ու նոր զգայացունց յայտարարութիւնը չէ: Թադեւոսեանէն առաջ եւս այդ տարածքներու կարգավիճակին մասին տարբեր ձեւակերպումներ հնչած են, նոյնիսկ անոնց հայկական պատմական պատկանելիութիւնը խնդրոյ առարկայ դարձած է:

Վերջին շրջանում ակտիւացել են նրանք, ովքեր փորձում էին միառժամանակ իրենց գոյութեան մասին չաղաղակել։ Օրինակ, ՀԱԿ-ի ներկայացուցիչները, հաւանաբար, մինչ օրս ամաչում էին առանց խոշորացոյցի չերեւացող իրենց փոքր տոկոսներից, որոնք հաւաքել էին անցեալ ընտրութիւնների ժամանակ, իսկ այժմ չգիտես ինչու որոշել են ստուգել իրենց հանրաճանաչութեան մակարդակը։ 

Օրերս Արցախի ազատագրւած տարածքների մասին սկանդալային յայտարարութեամբ հանդէս եկած Զոյա Թադէոսեանը «ափսոսանք» է յայտնել կատարւածի համար: Նա այդ մասին յայտարարութեամբ է հանդէս եկել: 

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսեանի յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ազգային շահերին քաղաքական դաւաճանութիւն: Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը:

Յուլիսի 31-ին, «Հայ ազգային կոնգրես» կուսակցութեան անդամ Զոյեա Թադէոսեանը լրագրողներին ասել էր, թէ Արցախի ազատագրւած տարածքները գրաւեալ տարածքներ են, եւ դրանք պէտք է վերադարձնել Ադրբեջանին, եթէ հիմնախնդրի լուծումը դա է պահանջում:

Հայ քաղաքական դաշտի ամենապայծառ, առանցքային դէմք, գաղափարական, բարձր ինտելեկտով քաղաքական գործիչ, անուն եւ գործ թողած մարդ եւ եզակի դէմք ՀՀ-ում: Քաղաքական գործիչներն այսպէս են բնութագրում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանին, ով դեկտեմբերի 28-ին 58 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։