Հա

Հասարակական

Հինգշաբթի, 05 Յունւարի 2017 11:50

Քրիստոս՝ Փրկիչ աշխարհի

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.
Ղուկաս աւետարանիչը գեղեցիկ կերպով պատմում է Քրիստոսի ծննդեան հետ կապւած դէպքերը։ Արդարեւ, Հռոմի Օգոստոս կայսեր հրամանագրով, ողջ կայսրութեան տարածքում գտնւող բնակիչների մարդահամար էր անցկացւելու։ Ամէն մարդ պարտ էր իր հայրենի քաղաքը գնալ արձանագրութեան համար։ Յովսէփ Դաւթի ցեղից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը եկաւ իր նշանածի՝ Մարիամի հետ, որ յղի էր։

Published in Հասարակական
Հինգշաբթի, 05 Յունւարի 2017 11:40

Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ

Յիսուսի Սուրբ Ծննդեան պահին, երկնքից հրեշտակներ երեւացին պարզամիտ հովիւներին, որոնք իրենց հօտերին պահպանութիւն էին անում բաց դաշտում (Հմմտ. Ղկ. 2:8): Նոյն հրեշտակների երաժշտական փառաբանութիւնը մինչեւ օրս, մեր եկեղեցում առաւօտեան ժամերգութեան ընթացքում երգւում է, բանաձեււած խաղաղարար այն խորհրդի վրայ, որի միտք բանին հրեշտակները յայտնեցին.
«Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ
եւ յերկիր խաղաղութիւն,
ի մարդիկ հաճութիւն» (Ղկ. 2:14):

Published in Հասարակական
Հինգշաբթի, 05 Յունւարի 2017 11:30

Յիսուսի ազգատոհմը

«Այս է Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու ազգաբանութիւնը» (Մտ. 1:1)։
Ինչքա՜ն գեղեցիկ է եւ նպատակայարմար մեր Հայաստանեայց Եկեղեցու օրացոյցը, ըստ որի, հազիւ Նոր տարի թեւակոխած, առաջին իսկ օրերին, հաւատացեալն սկսում է մտածել իր Փրկչի առաջին ու մեծագոյն խորհրդի մասին, որն է՝ մարդեղացեալ ու մանկացեալ Յիսուսի Ծննդեան խորհուրդը։

Published in Հասարակական

Սոյն գրութիւնը խտացումն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի 2016 թւականի անդրանիկ պատգամի, տրւած Վեհարանի դահլիճում, Ամանորի պատարագից յետոյ, 1 յունարի 2016:
Նոր տարին նկատւած է հաշւետւութեան ու միաժամանակ՝ մեր կեանքի առաջիկայ հանգրւանը ծրագրելու եւ առաջնահերթութիւնները ճշտելու առիթ:

Published in Հասարակական

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս եւ ի սփիւռս,
Մայր Աթոռ Ս. Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սէրն ու օրհնութիւնը: Գոհաբանական մաղթանքով, նոր յոյսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թւականին:

Published in Հասարակական
Շաբաթ, 02 Յունւարի 2016 08:30

Նոր տարւայ պատգամ

Այս օրերին ողջ մարդկութիւնը, կրկին անգամ, տօնում է Նոր տարին՝ նոր յոյսերով ու վերանորոգ հաւատքով: Մի նոր կեանքի առաջ ենք կանգնած. հինը անցաւ եւ նորն է գալիս. սակայն հինը դեռ յամենում է իր՝ տագնապներով, ալեկոծումներով, խռովութիւններով, դէս ու դէն տեղի ունեցող պատերազմներով:

Published in Համայնք

Սիրելի հաւատաւոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ եւ ի Սփիւռս.
Քրիստոսի՝ մեր Տիրոջ Սուրբ Ծննդեան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանութիւնն ենք բարձրացնում առ Աստւած: Փառաբանում ենք մեր Փրկչին՝ Բեթղեհէմում ծնւած մանուկ Յիսուսին: Սուրբ Ծննդեան օրհնեալ օրը երկիրը երկինք դարձաւ, եւ նրանում ծագեց Արդարութեան արեգակը՝ ճշմարտութեան լոյսով լուսաւորելու համար մարդկային հոգիները, որպէսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկութիւնը:

Published in Հասարակական

Լոյսին մէջ ու լոյսին համար ստեղծւած աշխարհը խաւարի մէջ էր ընկղմած:
Աստուծոյ պատկերով ստեղծւած մարդը մեղքի տիղմին մէջ էր խրած:
Արարիչին գործակիցը դառնալու երկնային շնորհքին արժանացած մարդը դարձած էր գերին փառքին, հաճոյքին, իր անձին:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։