Հա

Հասարակական

Իմ քայլը խմբակցութեան պատգամաւոր Գայիանէ Աբրահամեանը ասում է թէ Նիկոլ Փաշինեանի «Աղքատութիւնը մարդկանց ուղեղներում է» արտայայտութեամբ «բարձրացւում է աղքատութեան խնդրի խորքայնութիւնը, մի բան որ չէր արւել երբեւէ, չէր խօսւել երկրի ղեկավարներից որեւէ մէկի կողմից»։

Նիկոլի քաղաքական գործունէութեան մէջ ոչ մի գաղափարական ռազմավարութիւն չկայ, փոխարէնը` ֆռցնելու մարտավարութիւն, որի միակ նպատակն էր իշխանութիւնը գրաւելը, իսկ այժմ էլ` այն պահելը, բայց սա գաղափարախօսութիւն դժւար է անւանել։

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարեանի «Կեանք եւ ազատութիւն» գրքի շնորհանդէսը աղմուկ է բարձրացրել՝ ոնց թէ, ինչպէս են համարձակւել այդ գրքի շնորհանդէսը անցկացնել, կատաղել են, որ ձեռները չի հասնում տապալել, հայհոյում ու վարկաբեկում են, կեանքներն ուտում են նրանց, ովքեր համարձակւել են գնալ շնորհանդէսին։ 

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «ԱԱԾ ու ՅՔԾ պետերը կրկին գործուղել էին փաստաբան Վահէ Գրիգորեանին Ազատութիւն ռադիոկայան, որ փարձագէտի դիմակի տակ Ռոբերտ Քոչարեանի կալանւորման երկարացնելը արդարացնի։ 

Արի խոստովանենք որ, ցաւօք, ապրիլ-մայիսին եղածը յեղափոխութիւն չէր, որ եղել է յեղափոխութեան պատրանք իշխանութիւնը զաւթելու համար, եւ բոլորս ենք այդ պատրանքին խաբւել, այո, ուզել ենք խաբւել, կարող ենք բացատրել թէ ինչու ենք խաբւել, որ նախորդ իշխանութիւնը անտանելի էր դարձել, բա ինչ անէինք, որ մէկ անձը որոշել էր յաւէրժ իշխանութեան մնար, ինչքա՞ն էր մնալու, էլի 10 տարի՞, թէ՞ 20 տարի, եւ յանուն ինչի՞, որ փխրուն անվտանգութիւն ունեցող երկրը մինչեւ վերջ դատարկւի՞։

Published in Իրան

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Մանուէլ Գրիգորեանին կալանաւորել էին տուշոնկաների ու տանը պահւող անօրինական զէնքի համար, որոնք նրա յանցագործութիւններից ամենաանմեղն են, եւ այն որ 6 ամսւայ ընթացքում նրա դէմ ոչ մի ուրիշ քրէական գործ չհարուցւեց, ենթադրել է տալիս որ նրան կալանաւորել էին ոչ թէ յանցանքի այլ մի ուրիշ բանի համար։ 

Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն անդրադարձել է ՀՀ մշակոյթի նախարարութեան լուծարման թեմային:

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Անկախութիւնից ի վեր Հայաստանում կառուցւում ու կառուցւում էր լիբերալ֊դեմոկրատական երկիր ու չէր կառուցւում, ասում էին պատճառը էն է որ ընտրութիւնները կեղծւում են։ Եթէ լիբերալ դեմոկրատիան այն է, որ խորհդարանում լինի ընդդիմութիւն, ապա դեկտեմբերի 9-ի ընտրութիւններով դեմոկրատիան գնաց, մնաց մաքուր լիբերալիզմը։ 

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Աղջիկը աշխատում է խանութում, օրը 10 ժամ, ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, այսինքն մօտ 200 դոլար: Բուռն կերպով մասնակցել է սիրոյ եւ համերաշխութեան կոչւող յեղափոխութեանը, բայց յեղափոխութիւնը նրան 0 սէր եւ 0 համերաշխութիւն է բերել։ Հազիւ լումա-լումա յետ է գցել մի փոքր գումար, որը ամբողջութեամբ 400 հազար դրամ, ծախսելու է վիրահատութեան վրայ։

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Մեղրիի կամ Ստեփանաւանի բնակիչները պէ՞տք է հնարաւորութիւն ունենան ԱԺ ընտրութիւններին ընտրել մէկին ում աւելի կը վստահեն իրենց բնակավայրի խնդիրները, թէ՞ իրենց դէմ են տալու անծանօթ մարդկանց անդէմ ցուցակներ, եւ միայն այդ ցուցակի Երեւանում նստող առաջին դէմքին նայելով ընտրութիւն կատարեն։

Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։