Հա

Հասարակական

Այս տարւայ ապրիլեան դէպքերի՝ զանգւածային ցոյցերի ու ակցիաների հետեւանքով իշխանութիւնը փոխւեց։ Խորհրդարանում մի քանի պատգամաւոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդը դարձաւ վարչապետ, իսկ զանգւածները դարձան Հայաստանի քաղաքական կեանքի գլխաւոր գործօնը։ Գալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ով կարողանայ տիրապետել եւ ուղղորդել զանգւածներին, նա էլ կը կարողանայ յաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ իշխանութիւն։ 

Ժամանակակից աշխարհում հասարակութիւններն ու պետութիւնները յաճախ են ենթարկւում Ոդիսեւսի «Տրոյեական ձիու» «շախ»-ին: Տարբերութիւնն այն է, որ ամրոցները չեն պաշարւում միայն ֆիզիկապէս եւ Տրոյեական ձիու մէջ միայն օտարի զինւորները չեն: 

Published in Հասարակական
%PM, %07 %416 %2018 %13:%Օգս

Յիշիր վաղւայ օրդ

Յայտնի խօսք կայ՝ «Ձայն բազմաց՝ ձայն աստծոյ», կամ «ժողովուրդը երբեք չի սխալւում»։ Եւ այս խօսք-պոստուլատը ընդունւած է համարել որպէս բացարձակ ճշմարտութիւն։ Արդեօ՞ք․․․

Իհարկէ, «Ձայն բազմաց՝ ձայն աստծոյ» դրոյթը ժողովրդավարութեան հիմնական սկզբունքն է, որը նաեւ հիմքն է արդի քաղաքակիրթ աշխարհի կառավարման համակարգի։ Կրկնեմ յայտնի ճշմարտութիւնը՝ դեռեւս մարդկութիւնը այլ, առաւել արդիւնաւէտ կառավարման համակարգ չի յայտնագործել։

Published in Հասարակական

Մենք մեր իշխանութիւններից միշտ պահանջում ենք այն, ինչ չենք պահանջում ինքներս մեզանից։ Մենք նրանցից պահանջում ենք տէր լինել երկրին, չգողանալ, չթալանել, բայց մենք /գոնէ մեր հասարակութիւն մի մասը/ մեզ ընձեռւած հնարաւորութիւնների սահմանում պատրաստ ենք գողանալ, թալանել, սեփական տունն ու բակը ընդարձակել, ապօրինութիւն գործել, եթէ վստահ ենք որ չենք պատժւի:

Published in Հասարակական

ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսեանը գրում է.

Արցախեան պատերազմից յետոյ «թաւշեայ յեղափոխութիւն»-ը հայ ժողովրդի առաջին յաղթանակն էր։ Փորձագէտները համոզւած են, որ այն օգնեց յաղթահարել սեփական ուժերի հանդէպ թերահաւատ մօտեցումը։ 

Վարչապետ Փաշինեանն ասել է, որ ԱԱԾ-ի առաջ խոշոր կոռուպցիոն բացայայտումներ անելու խնդիր չի դնում։ Նա կարծում է, որ հասարակութիւնում թիւր կարծիք կայ, որ ԱԱԾ-ն յանկարծակի կամ նրա զանգով որոշում է` ում եւ ինչի համար ստուգել, բերման ենթարկել ու ձերբակալել։ Ինչու՞ հասարակութեան մէջ այդպիսի տրամադրութիւններ կան։

Ճշմարտութիւնը շատերի համար կարող է դառը թւալ: Եւ իրօք, պատրանքների ու երազների գրկում ապրող եւ պատուհանի քառակասուց աշխարհին նայող, տաք կամ զով սենեակում նստածի համար, դրսի սառնամանիքն ու արեւի տապը միեւնոյնն է: Նա ապրում է իր կեանքով, իր համար ստեղծած «հրաշք աշխարհում», եւ ձգտում է համոզել միւսներին, որ այս է ճշմարտութիւնն ու վերջ: Ահա նման մտածողութիւն ունեցող մարդկանց համար զարմանալի եւ միգուցէ անսպասելի են Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները, անհաւանական բացայայտումները եւ չարաշահումների յայտնաբերումը:

Աղմկայարոյց բացայայտումները եւ ջրի երես դուրս եկող կոռուպցիոն սկանդալներն աստիճանաբար իրականութեան մաս են դառնում։ Ոչ ոք հիմա չի ասի, թէ որքան կը տեւի այդ ամէնը, բայց փաստ է, որ մարդիկ վաղ թէ ուշ յոգնում են նոյնիսկ գրաւիչ սերիալներից։ Եւ այդ ժամանակ պէտք է ծրագրում նորամուծութիւններ մտցնել։ 

Published in Հասարակական

Փորձագէտները նշում են, որ անհնար է հասարակութեանն անվերջ «կերակրել» կոռուպցիոն աղմկայարոյց պատմութիւններով. մարդիկ պէտք է զգան բարեփոխումների արդիւնքը:

Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։