Հա

Հասարակական

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Մաթեմատիկայի մէջ մի սկզբունք կայ, երբ խնդիրը չի լուծւում, ապա քայլ-առ-քայլ պէտք է յետ գնալ եւ գտնել այն սխալը, որից սկսած լուծումը սխալ ճանապարհով է գնացել։

Յեղափոխութիւնը բառակազմութիւնն առաջացել է յեղել եւ յեղուլ բառերից որ նշանակում է փոխել, փոփոխել, շուռ տալ, շրջել, մի բանից դառնալ մի ուրիշ բան, իսկ քաղաքական տեսակէտից նշանակում է հին կարգերի վերացում եւ նորերի հաստատում, արմատական յեղաշրջում, հասարակական-քաղաքական յարաբերութիւնների միջեւ, երկրում իշխանութեանը տիրելու պայքար, պոռթկում ներքին ու արտաքին բռնակալութեան դէմ եւ կռիւ ազատութեան եւ մարդկային բարարօրութեան ու արժէքների համար:

«Փաստ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Դաւիթ Սանսարեանի եւ ՊՎԾ (Պետական վերահսկողութեան խառայութիւն-ԽՄԲ.) շուրջ ծաւալւող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուպցիոն խնդիրների առկայութեան, այլեւ ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին:

Նախօրէին նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել 12 նախարար նշանակելու մասին։ Այսպիսով, Հայաստանի կառավարութիւնը ձեւաւորւած է, բայց առայժմ պարզ չէ՝ մասամբ, թէ ամբողջութեամբ։ Կառավարութեան կառուցւածքը փոխելու մասին պաշտօնական օրինագիծ առայժմ չկայ, թէեւ արդէն ասւել է, որ 12 նախարարութիւն է մնալու։

Հինգշաբթի, 10 Յունւարի 2019 11:40

Յեղաշրջման նոր փուլ

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին յաջորդել էր աննախադէպ քաղաքական ամայութիւն: Գրեթէ մէկ ամիս դադարած քաղաքական կեանքը կենդանութեան նշաններ ցոյց տւեց ԱՄՆ սենատի որոշումից յետոյ միայն՝ երբ Լինն Թրէյսին ՀՀ-ում դեսպան նշանակւեց: Թաւշեայ իշխանափոխութեան փուլի առաջադրանքները հեւիհեւ ու օրէնքների անտեսմամբ կատարած վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարն անգործութեան վիճակից դուրս գալու, մանդատներ բաշխելու երկար սպասւած հրահանգը տալու եւ իւրայինների յուզումները փարատելու շանս ստացաւ:

Արի խոստովանենք որ, ցաւօք, ապրիլ-մայիսին եղածը յեղափոխութիւն չէր, որ եղել է յեղափոխութեան պատրանք իշխանութիւնը զաւթելու համար, եւ բոլորս ենք այդ պատրանքին խաբւել, այո, ուզել ենք խաբւել, կարող ենք բացատրել թէ ինչու ենք խաբւել, որ նախորդ իշխանութիւնը անտանելի էր դարձել, բա ինչ անէինք, որ մէկ անձը որոշել էր յաւէրժ իշխանութեան մնար, ինչքա՞ն էր մնալու, էլի 10 տարի՞, թէ՞ 20 տարի, եւ յանուն ինչի՞, որ փխրուն անվտանգութիւն ունեցող երկրը մինչեւ վերջ դատարկւի՞։

Published in Իրան

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Մամեդեարովը յայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել:

Այս ընտրութիւններից յետոյ ակտիւ քաղաքական կեանքը ոչ թէ վերջանում է, այլ ճիշտ հակառակը` սկսւում է եւ այն շարունակւելու է ոչ թէ պառլամենտում, այլ պառլամենտից դուրս, քանի որ այս խորհրդարանը յեղափոխութեան առումով օպորտինաստական է լինելու: Ֆէյսբուքի իր էջում նման գրառում է  կատարել քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ ներկայացնելով մի օրակարգ՝ որով, ըստ նրա, հնարաւոր կը լինի իշխանափոխութիւնը վերածել իրական յեղափոխութեան: 

Շաբաթ, 01 Դեկտեմբերի 2018 17:00

Հայ յեղափոխականի ուղեցոյցը

Եկէք կատեգորիաների բաժանենք մարդկանց ապրելակերպն ու կենցաղը։ Բազմաթիւ պայմաններից եւ պատճառներից ելնելով` մարդը լինում է մի քանի տեսակ։ Մարդ կարող է իր գոյութիւնն ամբողջովին տրամադրել սեփական շահերից բխած նպատակներին. իրաւունք է, բայց՝ ինքնասէր եւ անձնակենտրոն։ Կարող է կեանքի ողջ ընթացքում ծառայել իր ընտանիքին, ընկերներին եւ շրջապատին. իրաւունք է եւ երբեմն՝ օրինակելի։ Կարող է նաեւ իր կեանքը պատկերացնել որեւէ մասնագիտական ոլորտում ներդրում ունենալով. իրաւունք է, բայց՝ սահմանափակ։ Եւ կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կեանքով ու էութեամբ գործունէութիւն են ծաւալում ի նպաստ ընդհանուրի յաջողութեան եւ հաւաքական յաղթանակի. տեսակ է, բայց ո՛չ բոլորինը։

Published in Հասարակական

Իւրաքանչիւր յեղափոխութիւն իր շուրջն է համախմբում ազնիւ նպատակների եւ առաջադիմական գաղափարների կողմնակիցների, ովքեր երաշխաւորում են յեղափոխութեան յաղթանակը: Բնականաբար, իւրաքանչիւր յեղափոխութեան գլխագիրը, հիմնական լոզունգը կազմւում է վեհ գաղափարներ կրող բառակապակցութիւններից:

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։