MENU
ԱՄՆ-ում լոյս է տեսել «Հայոց Ցեղասպանութիւնը. սկիզբն ու հետեւանքները» վերնագրով երկհատորեակ, որում ներկայացւած են ամերիկեան հեղինակաւոր «The New York Times» թերթում հրապարակւած հարիւրաւոր յօդւածներ ու նիւթեր, որոնք պատմում են 19-րդ դարի վերջից սկսած Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգւածային ոչնչացման մասին:
Բրիտանական «BBC» հեղինակաւոր կայքի ռուսական ծառայութիւնը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածւած յօդւածների տասնեակը, որոնք պատրաստել են «BBC Travel» եւ «BBC Future» բաժինների հեղինակները 2018-ին:
Հեղինակավոր «Financial Times» պարբերականի խմբագիր Լիլա Ռապտոպուլոսը, ով ազգութեամբ հայ է, ստւարածաւալ յօդւած է հրապարակել իր արմատների, պատմական հայրենիք կատարած զգացմունքային ճանապարհորդոութեան մասին, որը նա երկար տարիներ յետաձգել էր:
Գրականութեան Նոբէլեան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքն ամերիկեան հեղինակաւոր «New York Times» պարբերականում հրապարակել է լայնածաւալ մի յօդւած պոլսահայ երջանկայիշատակ լուսանկարիչ Արա Գիւլէրի մասին:
Պոլսահայ սիւնակագիր Ալին Օզինեանը լեգենդար լուսանկարիչ Արա Գիւլէրի մահից յետոյ անդրադարձել է նրա դէմ ուղղւած մի շարք քննադատութիւններին եւ իր՝ «Իսկ դուք ճանաչո՞ւմ էիք Արամ Գիւլէրեանին» յօդւածում խօսել Թուրքիայի հայերի՝ յաճախ լռեցւած դժւարութիւնների մասին:
Թուրքական «Birgun» թերթի լրագրող Զաֆէր Դիփէրը «Իմ համերկրացի Կոմիտասը» վերտառութեամբ յօդւածում անդրադարձել է մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագէտ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահաւաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գէորգի Սողոմոնեան) կենսագրութեանը:
Բրիտանական հեղինակաւոր «Financial Times» պարբերականը ուշագրաւ յօդւած է հրապարակել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի, նրա կողմից ժամանակակից քաղաքականութեան ընկալումների վերաբերեալ։
Հանրապետութեան նախագահի նիւեօրքեան այցի նախօրէին ամերիկեան «The Washington Post» պարբերականը հրապարակել է դոկտ. Ռոհանիի յօդւածը, որում նա նշել է, թէ առանց նախապայմանների Իրանի հետ բանակցելու մասին ԱՄՆ նախագահի առաջարկն անկեղծ չէ, քանի որ ԱՄՆ պետքարտուղարը դրա համար «ծիծաղելի եւ վիրաւորական» նախապայմաններ է առաջ քաշում:
«Washington Times»-ը սուր յօդւած է հրապարակել ներհայաստանեան իրադարձութիւնների մասին: Յօդւածի հեղինակ Թոդ Վուդը նախ յիշեցրել է չինացի փիլիսոփայ Կոնֆուցիոսի խօսքերը. «Նախքան վրէժխնդրութեան գնալը փորէք երկու գերեզման»: Յօդւածագիրն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինեանը եւ նրա նախանձախնդիր դատախազները պէտք է յիշեն այս ճշմարտութիւնը: