Հա

Հասարակական

Կիրակի, 09 Փետրւարի 2014 10:10

ՌԱԴԻՕ ԲԱՌ - «Լայքարժէք» սառած յուշեր

Սառած ձեռքերի մաշկի տակ արթնացան ջերմ յիշողութիւններ, որոնք իւրաքանչիւր երէկւայ մարդու մօտ ի զօրու էին փոխելու տրամադրութիւնը, որով մեզանից շատ-շատերը սեփական, բայց նոյն ժամանակ միեւնոյն ընդհանուր պատմութեան հերոսներն էինք: Սկսած փողոցի համատեղ ուժերով կանգնեցւած ձնեմարդուց՝ վերջացրած նոյն փողոցի բնակիչներից կազմւած բանակով սառցաջարդումով...

ՀԱՏԻՍ

Ձմեռային շնչով պատած վերջին քանի օրերը ստիպեցին քաղցրութեամբ յիշւող անցեալը նորից զգալ մաշկի վրայ:
Սառած ձեռքերի մաշկի տակ արթնացան ջերմ յիշողութիւններ, որոնք իւրաքանչիւր երէկւայ մարդու մօտ ի զօրու էին փոխելու տրամադրութիւնը, որով մեզանից շատ-շատերը սեփական, բայց նոյն ժամանակ միեւնոյն ընդհանուր պատմութեան հերոսներն էինք: Սկսած փողոցի համատեղ ուժերով կանգնեցւած ձնեմարդուց՝ վերջացրած նոյն փողոցի բնակիչներից կազմւած բանակով սառցաջարդումով...
Ինչեւէ, ժամանակներն անցել են, այդ սառը շնչով ձեան ջերմութիւնն այսօր մարդիկ կարծես միայն փորձում են գտնել համակարգչի առջեւ նստած՝ սոցիալական ցանցերում: Եւ թող չթւայ, որ ռադիօս ընդհանրապէս դէմ է նման երեւոյթների... ուղղակի ձիւնը պէտք է ոչ պակաս-ոչ աւել շօշափել սառած ու գոլորշին վրան շնչով: Ինչքան ասես՝ էկրանի վրայ ձնեմարդու ցայտուն գեղեցկութեամբ լուսանկար կայ երեւացող: Կարելի է «լայքել»: Պարզապէս, ինչ-որ չափով նաեւ պէտք է մտածել թողած ոտնահետքի մասին: Ոտնահետք, որ հոսանքը անջատւելուն պէս՝ դադարում է գոյութիւն ունենալ յիշողութեան մէջ: Յիշողութիւն,որը վաղուց ենք կարծես փոխարինել մուտքագրող գաղտնաբառով:
Այնուամենայնիւ, նոյն համացանցում երբեմն հանդիպում ես հէնց այն տաքացնող սառնութեանը, որը քեզ համար շօշափելի չէր, քանի որ դրա ապրումները եղել են ուրիշներինը: Այ թէ ինչում է բանը, երբ ծանօթ թւացող որեւէ նիւթ ընկալւում է ամենահարազատ ջերմութեամբ ու ապրումներով:
Մենք, ովքեր դեռ ապրանքը շօշափելուց անմիջապէս յետոյ կապ ենք հաստատում դրա հետ եւ այլեւս դժւարանում՝ պոկւելու դրանից, ոնց որ գտնւում ենք սերնդափոխութեան սահմանագծից այն կողմ:
Սահմանները հէնց այն որոշումների արդիւնքներն են, որոնցից հրաժարւել չես կարող: Իմացածը սեփական մաշկով ընկալելու ժամանակների մայրամուտը ամէն ինչով կախւած է մարդու առօրեան բնորոշող վարւելակերպից:
Օրինակներով ամրագրելու համար՝ չպէտք է այնքան էլ սեղմել գլուխը: Լաւ խօսք կար, որը ժամանակին օգնութեան էր հասնում, երբ պէտք էր լինում բնութագրել միւսների կարողութիւնը: «Դէմքին նայես՝ լսելի կը դառնայ ծակ կօշիկների ձէնը»:
Եկանք, ուր հասանք, բաւական կը լինի համակարգչի պատուհանի առջեւ նստած, մոռացւած ու սառած սուրճի գաւաթը կողքին, փորձես ծանրանալ թեւաւոր խօսքերի վրայ, որոնք յայտնւելու նոյն արագութեամբ ի սպառ մոռացւում են «լայքելուց» յետոյ:
Եւ այսպէս՝ «լայքում» ենք, երբ քաղցած ու մահամերձ երեխայի պատկեր է դրւած շրջանառութեան մէջ, լայքում ենք երբ մեր երէկւայ ժամանցի լուսանկարներն ենք տեսնում, լայքում ենք բարձրաձայնւած հասարակական ակցիաների մասին տեղեկատւութիւնները, ու լայքում ենք ամէն բան,քանի որ մեր ունեցած միակ ընտրութիւնը սահմանափակել են մի փոքրիկ կոճակի գոյութեամբ,որը ձեր տածած ուշադրութիւնն է ցուցադրում: Ուշադրութիւն եւ իրար նկատմամբ տածած «լայք», որը ներկայութիւն չի պահանջում: Ու դու քեզ այդ մենակութեան մէջ այլեւս միայնակ չես զգայ: Սուրճս սառեց...

Յարակից Հրապարակումներ

  • Մահացել է համացանցի ստեղծողներից մէկը
    Մահացել է համացանցի ստեղծողներից մէկը

    Սան Ֆրանցիսկոյում 85 տարեկանում պարկինսոնի հիւանդութիւնից մահացել է Ռոբերտ Թէյլորը, որը մասնակցել է համացանցի եւ համակարգչի ստեղծմանը:

  • Հարցեր, որոնք կօգնեն վերականգնել Ձեր ուժերն ու առաջ գնալ
    Հարցեր, որոնք կօգնեն վերականգնել Ձեր ուժերն ու առաջ գնալ

    Աշնանը յաճախ թւում է, թէ ուժերը լքում են մեզ, քանի որ օրերը կարճանում են, եւ մոտիւացիան անհետանում է:
    «AdMe.ru»-ն որոշել է օգնել դուրս գալ այս վիճակից՝ հրապարակելով Harmony Seeker («Ներդաշնակութիւն փնտրողը») բլոգը վարող Եանա Գորբովսկայի հարցերն ու խորհուրդները:

  • ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար
    ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար

    Արցախի թեմակալ առաջնորդի՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ մեր այս զրոյցն անցաւ արդէն «Քառօրեան» յաղթահարած ժամանակահատւածում ու հակառակորդին հրադադար պարտադրելուց անմիջապէս յետոյ:
    Ստեփանակերտի մայթերի անձրեւային խոնաւ ցեխը քայլքիդ տակ սեղմելով ու լպրծուն ձայնը, որպէս էութեանդ հարազատ մաս զգալով գնում ես անցնելու տեսածդ լուսանկարների կադրից ներս՝ Պարգեւ Սրբազանին հանդիպելու:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)

    Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը, քաղաքը գեղեցիկ դառնալու կողքին (ինչպէս կատակով ասում են Ստեփանակերտի կանայք) նաեւ կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին: Պատերազմն այդպիսի պատկերով է թելադրում իր կամքը:
    Հայրենասիրութիւնից եռացող արցախցու ոգին կարծես թէ բնաւ պէտք չունի դրօշներով ու խորհրդանիշերով խօսել փողոցներում:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)

    Մայրաքաղաք հասնելուն պէս շտապում ենք դէպի Ստեփանակերտի զինւորական հիւանդանոց:
    Թէեւ պատրաստ ենք այն բոլորին ինչը պիտի տեսնենք մօտկից, այնուամենայնիւ, հանդիպելով հիւանդանոցի վիրաբոյժ բժիշկ Գալստեանին, նա զգուշացնում է, որ տղաներն արդէն կուշտ են այս կարգի այցերից կամ էլ կրկնւող հարցերից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։