Հա

Հասարակական

Կիրակի, 22 Սեպտեմբերի 2013 10:40

Ռադիօ բառ

Ինչպէս արդէն հասկանալի է նաեւ իրանահայ ընթերցողին, նորից սեպտեմբերը եկաւ: Սակայն, այն տարբերութեամբ, որ մեր «սեպտեմբերը» մեկնարկում է աւելի ուշ, քան՝ հէնց սեպտեմբերի մեկնարկն է: Այս առիթով ուսումնական տարեմուտին պատրաստւելու եռուզեռի կողքին՝ սկսում ես նորից ապրել այն ուրախութիւնը, որ գրենական նոր պիտոյքներ գնելիս էիր զգում: 

ՀԱՏԻՍ

Ինչպէս արդէն հասկանալի է նաեւ իրանահայ ընթերցողին, նորից սեպտեմբերը եկաւ:
Սակայն, այն տարբերութեամբ, որ մեր «սեպտեմբերը» մեկնարկում է աւելի ուշ, քան՝ հէնց սեպտեմբերի մեկնարկն է:
Այս առիթով ուսումնական տարեմուտին պատրաստւելու եռուզեռի կողքին՝ սկսում ես նորից ապրել այն ուրախութիւնը, որ գրենական նոր պիտոյքներ գնելիս էիր զգում: Օրինակներ նշելու փոխարէն՝ կարելի է միայն յիշել ռետինների կամ ինչպէս ժամանակին էինք անւանում՝ «ջնջիկ»-ների անուշ բուրմունքը, որը քթներից չէինք իջեցնում, մէկ-մէկ էլ՝ համտեսում այն...
Իսկ այսօրւայ օրով երեւի պէտք լինի շարունակ նորացւող աշխարհին համահունչ՝ սպասել այփադային սերունդի յուշապաստառին դրոշմւող թւայնացւած դասագրքերի, ինչպէս նաեւ անհամ ռետիններից այլեւս չբարձրացող բուրմունքի բացը: Գրքեր, որոնց էջերի «պռնկին» այլեւս պատկերւած չեն մատիտով գծւած շարժանկարներ, որով շնչել էր սկսում ինքը՝ գիրքը, ու ձեռքից ձեռք շրջել սկսում դասարանով մէկ:
Իհարկէ, անցեալից եկած նոստալգիան խանգարեց լաւատեսութեան նկատառումներով վերցրած գրիչը շօշափւող թեման դարձնի ժպտադէմ: Գուցէ նրանից է, որ գրչի փոխարէն՝ մատներիդ ծայրով հպւող համակարգչի ստեղնաշարն է ստիպել վերապրելու ռետինների փափլիկութիւնը: Ինչեւէ, այս օրերի գիրք, տետրակ կազմելու աշխոյժ իրարանցման կողքին՝ սկսում ես մտածել նաեւ անկատար եւ մոռացւած գործերի մասին... ու մէկ էլ յիշում այդ մասին այդքան գրած-մրած եւ գրիչ մաշող Սասուն քաղաքամասի մայթակամրջի մասին, որը կարծես պահապան հրեշտակի պէս՝ միշտ կողքիդ է, յատկապէս այն ժամանակ, երբ թեմա չկայ խօսելու համար:
Միանգամից նշեմ, որ դեռ մայթակամուրջը չկայ ու չկայ, ու կարծես չի էլ լինելու, քանի որ շահախնդիր կողմերից ամենաակտիւը հէնց Թաղխորհրդի վերաքննիչն էր, ում բալիկը նոյնպէս ճաշակել էր վրաերթի դառնութիւնն ու սարսափը:
Խնդիր, որի մասին, չգիտես ինչու, յիշել ենք սկսում այն ժամանակ միայն, երբ ուսումնական տարին է մեկնարկում:
Արդէն խաղաղւել են ժամանակները, եւ հնարաւոր կը լինի չբարձրաձայնւած խօսքերի մասին որոշ նշումներ կատարել: Դրանցից ամենահետաքրքիրը հայրիկներից մի քանիսի առաջարկն էր՝ ստանձնելով երեխաների անցուդարձի պատասխանատւութիւնը հերթապահութեան կարգով ապահովել աշակերտութեան անցումը՝ փողոցներից: Կար մէկ այլ հետաքրքիր առաջարկ, որը կոպիտ է հնչում, սակայն թւում է, որ կարող էր առաւել արդիւնաւէտ լինել, այն, որ ի բողոք ոլորտի պատասխանատուների կողմից խնդրի անուշադրութեան մատնելու՝ պառկել ճանապարհին միաժամանակ լրատւամիջոցների թեմա դարձնելով իրավիճակը...
Չնայած ընթերցողս արդէն սովոր է Թաղխորհրդի կողմից չներկայացւած զեկոյցների եւ անպատասխան մնացող նմանօրինակ հարցերի երեւոյթին, սակայն յամառօրէն վերահաստատենք, որ «յոյսը ամենավերջինն է մեռնում»: Կապրենք՝ կը տեսնենք:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ