Հա

Հասարակական

Կիրակի, 16 Փետրւարի 2014 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Մենք, «WORLD PRESS PHOTO»-ն եւ աներեւոյթ մի կարեւոր նրբութիւն

1994 թւականից առ այսօր, երբ ամերիկաբնակ Կարօ Լաչինեանին յաջողւեց «WORLD PRESS PHOTO»-ի գլխաւոր մրցանակին արժանանալ, ոչ մէկի մտքով անգամ չէր անցնում, որ նա կարող էր Հայաստանի անունից մասնակցած լինել եւ մրցանակն էլ գրանցել Հայաստանի անունով:

ՀԱՏԻՍ

1994 թւականից առ այսօր, երբ ամերիկաբնակ Կարօ Լաչինեանին յաջողւեց «WORLD PRESS PHOTO»-ի գլխաւոր մրցանակին արժանանալ, ոչ մէկի մտքով անգամ չէր անցնում, որ նա կարող էր Հայաստանի անունից մասնակցած լինել եւ մրցանակն էլ գրանցել Հայաստանի անունով: Սա բնաւ չի նշանակում, որ Հայաստանում չկային լուսանկարիչներ, ովքեր պիտի կարողանային նման մրցոյթների մասնակցելով՝ յայտնւել լաւագոյնների շարքերում: Սակայն, անպայմանօրէն կարելի է արձանագրել, որ Հայաստանում դեռ չի ձեւաւորւել նման մրցոյթներում աչքի ընկնելու կարեւորութեան փաստն ու համապատասխան ծրագրերի ուղղւածութեամբ շարժւելու ռազմավարութիւն:
Բացւենք կարեւորութիւն մեկնութեան ուղղութեամբ:
Մեր իրականութիւնը կարծես թէ ամէն ինչով փոխկապակցւած է Եղեռնից ժառանգած պատմութեամբ:
Անկախ տեսականօրէն երբեմն իրար մերժող կամ չընդունող եղած-չեղած բոլոր մօտեցումներից՝ պէտք է արձանագրել, որ դրանք (իրավիճակի գնահատումը) ոչ միայն չեն արժանացել հայ վաւերագրող լուսանկարիչների ուշադրութեանը, այլ չկայ նաեւ համապատասխան մշակում անցած ուղեգիծ՝ հայ իրականութիւնը լուսանկարներով պատկերագրելով ներկայացնելու առումներով:
Ցեղասպանութիւն տեսած եւ հայրենազրկւած ժողովրդին պէտք է յուզեն նաեւ ներկայ ժամանակներում նրա գլխին օրօրւող պատմութեան դառնութիւնները՝ սկսած Սումգայիթից վերջացրած Արցախեան պատերազմին յաջորդած հայի կենցաղն ու արտագաղթը:
Այսպիսով՝ ինչ-որ տեղ կարող է նաեւ հնարաւոր լինի իրեն դեռ թշնամու դիրքերում տեսնող ադրբեջանական կողմի նմանօրինակ սադրանքների եւ պատմութիւնը խեղաթիւրելով բանսարկութիւնների առաջն առնել:
Խօսքն արժէ շարունակել օրինակներ նշելով: Ադրբեջանական քարոզչամեքենան բազմիցս փորձեր է ձեռնարկել պատերազմական իրավիճակներում երեւակած իր տեսակով իւրայատուկ մէկ պատմութեան հետքերը ամրագրել որպէս զանգւածային սպանդ եւ այն ներարկելով միջազգային հանրութեան եթերադաշտ՝ քաղել ռազմավարական նշանակութիւն ունեցող արդիւնքներ: Այստեղ յուզողը ծրագիրը իրականացնելու որդեգրած ճարպկութիւնն է, որը, ի դէպ, պէտք է որ թանկ հաճոյք լինի:
Վերադառնալով լուսանկարների ունեցած ազդեցիկ դերին՝ արձանագրենք, որ երբ ինչ-որ միջադէպ ներկայացւած լինի լուսանկարներով, այն կարող է ունենալ նաեւ փաստա-վաւերագրական յատկութիւն, որի ուղղութեամբ էլ քայլելով՝ ադրբեջանակեն քարոզչամեքենային յաջողւել է իրականացնել Խոջալու նախագիծը, որին ընդգրկւած են նաեւ ֆոտոժուռնալիզմի ոլորտներում համաշխարհային հռչակ վայելած անուններ: Այստեղ փակագիծը բացելու անհրաժեշտութիւնը կայանում էր դրանում, որ նման լուսանկարչի ներկայացրած ֆոտոպատմութիւնը վայրկեանապէս կարող է յայտնւել արեւմտեան հեղինակաւոր մամուլի էջերում, ընդորում ադրբեջանական կողմին յաջողւած կը լինի նաեւ իրականացւած տեսնելու իր որդեգրած նախագիծը:
Այս կապակցութեամբ վատ չէր լինի նշել Ռեզա Դեղաթիի անունը, ով իրականացնելով նման մէկ ֆոտոշարք՝ այն հասցրել է նաեւ հրապարակելու ֆոտոլրագրութեան ասպարէզում հեղինակութիւն վայելող «PDN» ամսագրում:
Համարենք, որ մեր զրոյցի հիմնական բաժինը դեռ աւարտւած չէ: Կը շարունակենք 37-ՐԴ ՖՐԷՅՄ-ի յաջորդ համարում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։