×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
23/02/2014

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Սրանից երեք թէ չորս տարի առաջ էր, երբ նոյն սիւնակիս բարակ առիթով փորձ արւեց անդրադարձ կատարել առանց թոշակի հանգստի կոչւած պապիկների առօրեայի ու կենցաղային հարցերի շուրջ:
Եւ այսպէս՝ տւեալ թեմայով խորանալու գործը մնաց գրասեղանիս դարակներում այնքան ժամանակ, մինչեւ նորից այցելելս Սասուն քաղաքամասում գտնւող 85-րդ հրապարակ, որտեղ համարւում է նրանց պաշտօնական հաւաքատեղին:

ՀԱՏԻՍ

Սրանից երեք թէ չորս տարի առաջ էր, երբ նոյն սիւնակիս բարակ առիթով փորձ արւեց անդրադարձ կատարել առանց թոշակի հանգստի կոչւած պապիկների առօրեայի ու կենցաղային հարցերի շուրջ:
Եւ այսպէս՝ տւեալ թեմայով խորանալու գործը մնաց գրասեղանիս դարակներում այնքան ժամանակ, մինչեւ նորից այցելելս Սասուն քաղաքամասում գտնւող 85-րդ հրապարակ, որտեղ համարւում է նրանց պաշտօնական հաւաքատեղին:
Այստեղ (հրապարակի աթոռների մասին է խօսքը) ամէն մարդ չէ, որ իրեն թոյլ կը տայ զբաղեցնել նստարանները - նոյնիսկ երբ դրանք դատարկ լինեն: Այսպիսով՝ նոյնիսկ կարելի է պատկերացում կազմել անցորդների թաղեցի չլինելու մասին...
Ինչեւէ, բացւելով նախօրօք շօշափւած թեմայի շուրջ, արձանագրենք, որ պապիկներին նոյնիսկ ցրտաշունչ ձմեռը չխանգարեց ջերմ պահել դոմինօների, նարդիների կամ նոյնիսկ քարտի սեղանների շուրջ կլորւող մթնոլորտը:
Ֆոտոապարատը տեսնելուն պէս՝ նրանց յուզող առաջին հարցը, բնականաբար, այն է, թէ ես «ումոնցից եմ» (որտեղացի եմ):

140223f02a

-Միակ հայկական օրաթերթից,- պատասխանում եմ ես (զգալով՝ որ տւածս պատասխանն այնքան էլ չի բաւարարել նրանց): Փորձում եմ մեր այս դեռ չգոյացած կապը չձախողեցնելու համար խօսել՝ հրապարակում յայտնւելուս հիմնական մտադրութեան մասին: Ինձ հասկացրին նաեւ, որ «ումոնցիցը»-ն իր մէջ նաեւ պարունակում է բազմաթիւ հարցեր: Դրանցից առաջինը կարող է լինել գաւառական պատկանելութեան հարցը, երկրորդը՝ ազգիդ ծառի ամենավերջին ճիւղի, եւ այսպէս շարունակելով մինչեւ այն, որ ապարատդ ինչքանով ես առել: Տպաւորութիւնն այնպիսին է, որ հարցուփորձը վարում են նրանք, ոչ թէ դու... մի խօսքով ճանաչողական այս գործընթացը- ինչ որ տեղ- կարող է նաեւ խօսել նրանց մօտ շրջապատին ու շրջափակին չվստահելու արդէն բնաւորութիւն դարձած երանգի մասին:
Այնտեղ տեղի ունեցած մեր այդ առաջին հանդիպման ժամանակ չյաջողւեց միանգամից խորանալ բուն նիւթի ուղղւածութեամբ: Այնպէս որ՝ գոնէ տեսութեան սահմաններում կարելի է հարցը բացել իր հիմնական ենթագլուխների տակ.
Առաջին՝ խոշոր տոկոսով նրանք համարւում են իրենց հիմնադրած արհեստանոցների վարպետները, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով չեն մտածել սոցապահովագրման կարեւորութեան մասին:

140223f02b

Երկրորդ՝ այժմ նրանց առօրեան ամէն ինչով կախւած է հէնց այն արհեստանոցից, որն արդէն տնօրինւում է սեփական որդու միջոցով: Իսկ դատելով ներկայ տնտեսական իրավիճակներից՝ կարելի է արձանագրել, որ այդ «խանութ» երեւոյթից գոյացած գումարով հազիւ թէ նոյնիսկ մէկ ընտանիքի առօրեան պոչը պոչին հասցւի: «ՀԷՆՑ ԸՏՈՒՐ ՀԱՄԱՐ ԷԼ ԳՐՒԵԼ ԵՆՔ, ՈՐ ԷԹԱՆՔ»-ի մասին խօսելով ասում է պապիկներից մէկը աչքը դոմինոյի քարերից չվերցնելով: Եւ այսպէս՝ գալիս ես անթոշակ հանգստի կոչւածների թեման զարգացնելու, բայց հետքերը քեզ տանում՝ հասցնում են արտագաղթի թեմային: Իսկ այս վերջինն այնպիսի երեւոյթ է, որին կողմ ու դէմ հանդիսացող պապիկները (եւ ոչ միայն) փորձում են իւրաքանչիւր խնդիր շաղկապելով միւսին՝ պատճառաբանել իրենց որոշումները կամ արածը:

140223f02c

Պապիկները նաեւ շատ կատակասէր են: Նրանցից մէկը միւսին կատակի թեմա դարձնելով՝ ասում է. «Սրա նկարը շաթրանջի կանես, ինքը ոչ մէկի չի ասել, որ նման տեղեր ա գալի...», ու բոլորը ծիծաղում են, ու դու զգում ես, որ արդէն կապը գոյացել է, եւ հիմա հարցեր տալու ժամանակն է: Նման հանդիպման փորձը եթէ կուզէք փորձանք չդառնայ, պէտք է շարունակել նախորդ հանդիպումների նիւթի հրապարակումից յետոյ: Այնպէս որ՝ մեր այս առաջին հանդիպման մասին պատմիչ նիւթի ու լուսանկարների առաջիկայ համարներից մէկով հրապարակումից յետոյ՝ առիթ կը լինի բաց թողնւած հարցերը եւս ուղղել նրանց:

Յարակից լուրեր