Հա

Հասարակական

Կիրակի, 16 Մարտի 2014 10:10

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Ծանօթ պատմութիւն է

Տարեվերջի ճանապարհային խցանումների գագաթնակէտին, երբ քաղաքի մի ծայրից միւս ծայրն ես քշում կամ աւելի շուտ մեքենայի մէջ շարունակ քաշքշւելով գնում ես խցանման ալիքի շնչով, ժամանակն իր քաշը զգացնել տալով՝ ստիպում է քեզ նկատել շուրջ բոլորդ տեղի ունեցող անցուդարձերը: 

ՀԱՏԻՍ

Տարեվերջի ճանապարհային խցանումների գագաթնակէտին, երբ քաղաքի մի ծայրից միւս ծայրն ես քշում կամ աւելի շուտ մեքենայի մէջ շարունակ քաշքշւելով գնում ես խցանման ալիքի շնչով, ժամանակն իր քաշը զգացնել տալով՝ ստիպում է քեզ նկատել շուրջ բոլորդ տեղի ունեցող անցուդարձերը: Սկսած պատի գրութիւններից, վերջացրած խանութների ցուցապաստառների կամ միւս մեքենաների ապակու վրայ փակցւած ջրիկութիւններով:
Ծանօթ պատմութիւն է:
Կողքից երեխան մօր ձեռքը բռնած՝ փողոցն է անցնում: Մի պահ մօր ձեռքը բաց թողնելով՝ յայտնւում է խցանման կողքից դուրս պրծնել փորձող մեքենայի արգելակի ճռոցի առջեւ. բոլորը ղեկը թողած այդ կողմ են շրջւում: Երեխային բան չի եղել: Մայրը բարկացած թէ վախեցած՝ մի-երկու կրակոտ ապտակ է հասցնում երեխային: Հիմա արդէն երեխայի լացի ձայնն է, որ հեռանում է:
Ծանօթ պատմութիւն է:
Կանաչ լոյսը դեռ չծաղկած՝ նորից կարմրել է: Բոլորը միասին արգելակում են ու անմիջապէս հայելու միջից ստուգում յետեւից մօտեցող մեքենայի տարածութիւնը: Քաղաքում ապրող եւ ժամանակ ու ներւեր չունեցող մարդու վիճակն է սա: Շարունակ յետ նայելով է անցնում մեր առաջանալը: Ոնց որ սարսափ ֆիլմ նայես կամ աւելի շուտ խաղաս: Ծանօթ պատմութիւն է:
Տեղ ես հասնում՝ յոգնած: Հալ ու մաշ եղած տրամադրութեամբ: Այն կիսում ես ընկերոջդ, գործընկերոջդ կամ ընտանիքիդ հետ ու նրանց էլ բաժին հանում քիչ առաջ վրաերթից խոյս տւած, բայց մօր ապտակից ո՛չ, մանչուկի հոգեվիճակից: Չգիտեմ սա եւս ինչքանով, բայց ինչ-որ չափով կարող է լինել ծանօթ պատմութիւն:
Այս վիճակում յայտնւելով՝ այլեւս խօսելդ չի գալիս, ու մեքենայի ղեկին գամւած՝ զարմանում ես ռադիոյի հաղորդավարի շատախօսութեան ու մեքենայ յուշող նրա աշխուժութեան վրայ:
Մենութեան պահին ապրածդ վայրկեանները սիրում ես այնպէս,ինչպէս կը սիրես ասենք՝ քնից նոր արթնանալուց քաշքշել մարմինդ: Բայց, քաղաքային կեանքի պարգեւած այսօրինակ խցանումներում լռւելու օրինակով միայնակութիւնը իրօք որ ոչինչ չխոստացող է, սառը, ցուրտ եւ անհամ: Յոգնած մարմինդ էլ քաշքշելու պահին միայն մէջքացաւ է յիշեցնում: Տեղացող անձրեւն էլ միայն աղտոտում է մեքենադ: Էլ չասենք, որ որոշների ասածով երբ մեքենայ են լւանում, անձրեւ է...
Այս մէկը հաստատ ծանօթ պատմութիւն էր: Ծանօթ պատմութիւն է նաեւ ռադիոյի տաքուկ անկիւնում նստած, անձրեւի տակ թրջւող սիրոյ ու թարմութեան ջերմութիւնից խօսելը:
Ծանօթ պատմութիւն է: Երբեմն մտածում ես՝ ալիքը փոխել:
Ծանօթ-անծանօթ բարեկամներին նման ծանօթ պատմութիւններից օրինակներ նշելով՝ միայն կուզենայի մաղթել մեզ ծանօթ գարնան ամենահեքիաթային կանաչութիւն ու մեգապոլիսների հանգստեան օրերին յարիր մաքրաշունչ օդ:

Յարակից Հրապարակումներ

  • 7 քաղաք, որոնք բնակիչներին վճարում են այնտեղ ապրելու համար
    7 քաղաք, որոնք բնակիչներին վճարում են այնտեղ ապրելու համար

    Մեզնից քչեր կիմանան, որ աշխարհում գոյութիւն ունեն մի շարք քաղաքներ, որոնք բնակիչների խիստ կարիք ունեն: Ուստի՝ իրենց տարածքում ապրելու ու աշխատելու համար քաղաքային իշխանութիւնները պոտենցիալ բնակիչներին առաջարկում են գայթակղիչ վարձատրութիւն:

  • ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար
    ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար

    Արցախի թեմակալ առաջնորդի՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ մեր այս զրոյցն անցաւ արդէն «Քառօրեան» յաղթահարած ժամանակահատւածում ու հակառակորդին հրադադար պարտադրելուց անմիջապէս յետոյ:
    Ստեփանակերտի մայթերի անձրեւային խոնաւ ցեխը քայլքիդ տակ սեղմելով ու լպրծուն ձայնը, որպէս էութեանդ հարազատ մաս զգալով գնում ես անցնելու տեսածդ լուսանկարների կադրից ներս՝ Պարգեւ Սրբազանին հանդիպելու:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)

    Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը, քաղաքը գեղեցիկ դառնալու կողքին (ինչպէս կատակով ասում են Ստեփանակերտի կանայք) նաեւ կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին: Պատերազմն այդպիսի պատկերով է թելադրում իր կամքը:
    Հայրենասիրութիւնից եռացող արցախցու ոգին կարծես թէ բնաւ պէտք չունի դրօշներով ու խորհրդանիշերով խօսել փողոցներում:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)

    Մայրաքաղաք հասնելուն պէս շտապում ենք դէպի Ստեփանակերտի զինւորական հիւանդանոց:
    Թէեւ պատրաստ ենք այն բոլորին ինչը պիտի տեսնենք մօտկից, այնուամենայնիւ, հանդիպելով հիւանդանոցի վիրաբոյժ բժիշկ Գալստեանին, նա զգուշացնում է, որ տղաներն արդէն կուշտ են այս կարգի այցերից կամ էլ կրկնւող հարցերից:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 2)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 2)

    Մզկիթի մօտ ինձ ընկերակցող ժամկէտային զինծառայող երիտասարդն ուշադիր հետեւում է ինձ ու փորձում ամէն բան յարմարեցնել ուզածիս համապատասխան: Ասում է այստեղ էլ այլադաւան աստւածահաւատների աղօթատեղն է, պէտք է յարգել յատկապէս եթէ պարսիկները (Իրանը) յարգում ու պահպանում են հայկական մշակութային կոթողները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։