Հա

Հասարակական

28/10/2012

altՀԱՏԻՍ

Նման մի խօսք կար թեւի ժամացոյցի մասին. «Ժամացոյցի տեսակն ու ոճը խօսում է կրողի անհատականութեան մասին»:

Բայցեւայնպէս՝ եթէ ո՛չ, այնքան շիտակ գոնէ այդ կարգի բնութագրում կար այդ ձեւի տակ:
Իսկ այսօրւայ  օրով այդ նոյն բանականութեամբ կարելի էր խօսել արդէն իսկ գրպաններում չտեղաւորւող բջջային հեռախօսների մասին:
Նոյնպէս, ինչպէս ժամացոյցների զարգացումը պարտադրեց, որ այս անգամ ժամանակները խօսեն ժամացոյցների մասին, բջջայիններն էլ ընկնելով նոյն զարգացման ընթացքի մէջ՝ ձեռքի հետ նաեւ կատարում են հեռախօսի դերը:
Այնպէս որ՝ չես զարմանայ, եթէ ժամ հարցնես ու մարդիկ իրենց ձեռքի հեռախօսին նայեն ու պատասխանեն: Ամէն բան սեղմւած ու տեղաւորւած է այդ փոքրիկ ու տափակ հարթութեան մէջ: Ամենապիտանի տեղեկութիւններից ու ծրագրաւորումներից սկսած՝ վերջացրած անձնական-անհատական տւեալներով:
Մի խօսքով՝ ինչքան փորձում ես լինել ընթացքի կենտրոնում, նոյնքանով փոքրացւում են անձնական տարածքներն ու տարածութիւնները:
Այստեղ հասարակագիտական ակնոցից կարող է վտանգելով անձի անհատականութեան նկատմամբ յարգանքի իրաւունքը, նոյնիսկ չնկատելով՝ նոյն անձի կողմից վտանգել հասարակութեան կտրւածքով նորմալ հանդիսացող դրոյթները՝ անձի անհատական իրաւունքը յարգելու երաշխիքների առումով:
Այնպէս որ՝ եթէ մօտ անցեալում բարձր տեխնոլոգիա համարւող թեւիդ ժամացոյցն էր ինչ-որ տեղ խօսում քո անհատականութեան մասին, այսօր այն կերպարանափոխւել է ե՛ւ գաջէթի, ե՛ւ օգտւողի առումով:
Վերջին հաշւով՝ ամէն բան ստացել է զարգացման երանգաւորում՝ կողքից բացայայտելով այն գործարկելու իմացութեան պակասի ու դրա գլխին կախւած վտանգները:
Այստեղ քաղաքացին որպէս անհատ՝ կարող է թարմացնել իր գիտելիքները կամ նոյնիսկ կրթել ինքն իրեն՝ ընթացքի ալիքներին համապատասխանեցնելով, նաեւ կիրառւող լեզուն եւ ինչ-որ տեղ մշակոյթը, որի մասին չես ասելու, թէ դրանով նա հեռանալու է մինչ այդմ ինքնութիւն համարւող ձեւաչափից կամ օրինաչափութիւնից:
Բայց, նաեւ չմտածել չես կարող: Գիտութիւնն ու տեխնոլոգիաները զարգանում են ու հասանելի օրինաչափութիւն դառնում...
...կախման կէտերից այն կողմ զաւեշտալին այն միտքն է, որ ինչ լաւ է, որ գիտութիւնը հասանելի է բոլորին եւ ինչքան մութ, որ այդ լաւը միանգամից ծանր է թւում գլխիդ... Ո՞ւր ենք կանգնած...

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։