Հա

Հասարակական

14/10/2012

altՀԱՏԻՍ

Սասուն քաղաքամասի գետափնեայ չարաբաստիկ ճանապարհի գծով երկարբարակ սպասելուց կամ թերթով հրապարակւած յօդւածներից յետոյ՝ մի փոքրիկ տեղաշարժ գրանցւեց եւ ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի յաջորդ առաւօտեան նշւած վայրում ոստիկան յայտնւեց, որը աշակերտներին օգնում էր՝ ճանապահը կտրելու, սակայն այստեղ կարծես ամէն բան յաճախ կատարւում է վերադասին զեկուցելու նպատակով: Այնպէս որ՝ այդ առաւօտը առաջինն էր ու վերջինը՝ իր տեսակի մէջ...

Արձանագրենք նաեւ, որ օրաթերթով հրապարակւած յօդւածներն ու ընթերցողների կողմից ստացւած գրութիւնները չարժանացան համապատասխան արձագանգների՝ համապատասխան մարմինների կողմից: Բայցեւայնպէս՝ մեր իրականութեան անհերքելի յատկութիւններից է նաեւ, որ եթէ չենք պատասխանել, ամենեւին էլ չի նշանակում, որ գործը գետնին է թողնւել:Ուղղակի բացակայում է զեկուցելու սովորութիւնը: Իսկ տւեալ գործի մասին տեղեկացանք, որ վրաերթի ենթարկւած մի 8-ամեայ մանչուկի ծնողների անձնական նախաձեռնութեամբ պատրաստւել է մի նամակ՝ նշւած նոյն այդ վտանգի գօտում մայթակամուրջ կառուցելու անհրաժեշտութեան մասին: Տւեալ գրութեանը կից կազմակերպւել է նաեւ ստորագրահաւաք, որտեղ առաջին ստորագրողները հանդիսանում են՝ նշւած քաղաքամասում աշխատող 8 դպրոցները, գործող միութիւնները, եկեղեցական խորհուրդն ու քաղաքամասին կից մզկիթը:
Ստացւած տեղեկութիւնների համաձայն՝ այս փաստաթղթին է կցւելու նաեւ մինչ օրս վրաերթի ենթարկւած 10 զոհերի, ինչպէս նաեւ բազմաթիւ վիրաւորների գծով յարուցւած գործերը:
Այս պատրաստւած փաթեթը յանձնւելու է Թեհրանի գլխաւոր քաղաքապետ Ղալիբաֆին:
Այստեղ արդէն նաեւ խօսւում է խնդրոյ առարկայ թեման շօշափել նաեւ Թեհրանի հեռուստաալիքի «Դար շահր» նախագծով:
Այնպէս որ՝ սկսւած գործն ու մինչ օրս անկատար խոստումները յուշում են «փորձած փոշմանածը լաւ է, քան՝ չփորձած փոշմանածը» իրավիճակի մասին...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։