Հա

Հասարակական

07/10/2012

altՀԱՏԻՍ

Վերջերս «Ալիք»-ի «Տեսադաշտ»-ում հրապարակւած ասուլիսներից NASA-ին աշխատակցող Ռիչարդ Ք. Օհանեանի նիւթը ունեցաւ իր արձագանգները, ինչպէս նոյն «Ալիք»-ի էջերում (տես. հինգշաբթի, հոկտ. 4-ին համարով «Ստացւած գրութիւն»), նոյնպէս էլ սոցիալական ցանցերում (FB):

Ծաւալւած թեման «Ստացւած գրութեան» հեղինակի արած նշումներից այս մէկն էր. «գ- Առաւել կարեւոր եւ ուրախալի երեւոյթ է գիտնականի իրանահայ լինելու պարագան, որը յաճախ աննկատ կորչում-գնում է: Այո, զրոյցը կարդում ու այդ պահին իւրայատուկ հպարտութիւն ենք ապրում, սակայն այն զգացումը, ինչ-ինչ պատճառներով տեւական չի դրսեւորւում մեր կողմից:
Այլ կերպ ասած՝ մի ինչ-որ խուսափողական բնաւորութեան հետեւանքով (որը, անշուշտ, ունի իր պատճառները)՝ մենք՝ իրանահայերս, չենք կարողանում կամ չենք ցանկանում ամբողջապէս վայելել, նաեւ ի հարկին օգտագործել մեր անհատական թէ հաւաքական յաջողութիւններն ու ձեռքբերումները»:
Կարծիք, որին չհամաձայնել չես կարող, յատկապէս եթէ հետաքրքրւած ես ու կարեւորում ես մտաւորականութեան կորիզի ձեւաւորման եւ անհրաժեշտութեան փաստը:
Բոլոր բանական կարծիքների կողքին՝ հարկ կը լինի կարեւորել նաեւ նման իրավիճակից խուսափելու ըմբռնման կարեւորութիւնը: Այնպէս որ՝ հասարակութիւնը գուցէեւ տարւած լինելով իր առօրեայով ու հոգսերով, ինչպէս նաեւ «Ստացւած գրութեամբ» ուրւագծւած խնդիրներով, կարող է գերխնդիր չհամարել նշւած նրբութիւնը եւ այն գնահատել արտագաղթի մեկնաբանութեամբ... Այստեղ ի յայտ եկած ճեղքի միւս կողմում ինքը գիտնականը կամ մտաւորականն է կանգնած, որը երեւի այս կտրւած պարանի միւս կտորը հէնց նրա ձեռքերում է յայտնւել:
Այս կապակցութեամբ սոցիալական ցանցերում ծաւալւած թեման ինձ համար բացայայտեց մի միութեան մասին տեղեկութիւններ (որին մաս է կազմում նաեւ ինքը՝ Ռ. Օհանեանը), որը կեանքի է կոչւել «Մենք ասելու շատ բան ունենք» կարգախօսի շուրջ, որը կազմւած է հայ գիտաշխատողներից ու գիտնականներից:
Համոզւած եմ՝ «Ստացւած գրութիւն»-ով  արծարծւածը աւելի լայն քննարկումների առիթ կարող է լինել: Մի բան, որի մասին իւրաքանչիւրիս մօտ կայ ձեւաւորւած գաղափարներ, որոնց վրայ յաճախ, ցաւօք, փոշու շերտ կայ նստած... թեման բացւած է...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։