Հա

Հասարակական

09/09/2012 - 12:56

altՀԱՏԻՍ

Ճանապարհները առանց խաչմերուկների ոչ մի տեղ էլ չեն տանելու:
altԽաչմերուկներն էլ կարող են դնել իրենց վերջակէտը, երբ անցորդն իրեն տեսնում է անպաշտպան այն էլ բառացիօրէն իմաստը կորցրած խաչմերուկի կենտրոնում...
Թեման, որը փորձ է արւելու շօշափել այսօրւայ համարով, չգիտեմ, քանիերորդ ակնարկն է կապւած տւեալ հարցով, սակայն համարէք, որ փորձը փորձանք չէ, եւ արժէ նորից ու նորից բացել այդ հարցը, մէկ էլ տեսար բախտի բերմամբ գտաւ իր հասցէատիրոջն ու արժանացաւ ուշադրութեան...

Եւ այսպէս՝ Սասուն քաղաքամասում գործող հայկական դպրոցների, մէկ մանկապարտէզի եւ եւս մէկ պարսկական դպրոցի աշակերտութիւնը իւրաքանչիւր առաւօտ պէտք է կտրի անանցանելի եւ վտանգային բարդ պայմաններում գետափի երկայնքով ձգւած ճանապարհը, որտեղ ո՛չ անցում կայ ասֆալտին նկարած (չնայած եղած ժամանակ էլ իրենից ոչ մի իմաստ չի ներկայացնում), ո՛չ արագութիւնը զսպող արգելակներ (կամ ինչպէս Երեւանում են կոչում պառկած ոստիկան), ո՛չ էլ մեքենաների արագութիւնը սահմանող ցուցավահանակներ...
Սրանցից իւրաքանչիւրն ունի իր պատասխանատու կենտրոնն ու հիմնարկութիւնը, որոնք նոյնիսկ տեղեակ լինելու դէպքում՝ գուցէ չկատարեն իրենց առաքելութիւնը, եթէ չլինի համապատասխան հետեւողականութիւն՝ քաղաքամասի Թաղխորհրդի  կողմից: Այս գրութիւնը չի հետապնդում որեւէ նպատակ նրանց (Թաղխորհրդի աշխատանքները) թերագնահատելու կամ նման ուղղւածութիւն, սակայն, երկար ժամանակ խնդիրը աչքաթող անելը կարող է ինչ-որ տեղ նաեւ «բան» նշանակել:
Ինչեւէ, համարէք՝ հարցը նոր է բացւել: Դէպի եօթ  ուսումնադաստիարակչական կենտրոններ եւ երկու միութիւններ տանող ճանապարհները հատող վտանգաշատ խաչմերուկի վրայ եթէ հնարաւոր չէ կառուցել մայթակամուրջ, ապա բարի գտնւէք եւ պետաւտոտեսչութեան հետ համադրաբար իրականացնել վտանգը կասեցնող անհրաժեշտ նախագիծ՝ սկսած անցումների եւ նախազգուշացնող ցուցավահանակների տեղադրմամբ, վերջացրած երթեւեկութիւնը կարգաւորող ոստիկանի նշանակմամբ, որն ի դէպ կարող է նաեւ դրական ազդեցութիւն ունենալ թմրադիլլերներին այլ տեղ տեղափոխելու մէջ:
Իսկ վերջնիս մասին՝ առաջիկայ համարներով:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։