×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
06/04/2014 - 10:30

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Համադպրոցական խաղերի ալիքների վրայ

Օրացոյցը կարծես այնպէս է թելադրում, որ կարեւոր իրադարձութիւններից երկուսը՝ «Համադպրոցական» եւ «Գարնանային» խաղերը անթաթախ մնան մամուլի անմիջական լուսաբանումներից:
Լրատւութիւնը ուշացած կատարելու կողքին անտեսւում են նաեւ ջրի երես դուրս եկած այնպիսի խնդիրներ, որոնք ընդմիշտ կարօտ են մնում որպէս այդպիսին լուծումներ ստանալու կամ նոյնիսկ եթէ ոչ լուծում, գոնէ բարձրաձայնւելու հնարաւորութիւնների:

ՀԱՏԻՍ

Օրացոյցը կարծես այնպէս է թելադրում, որ կարեւոր իրադարձութիւններից երկուսը՝ «Համադպրոցական» եւ «Գարնանային» խաղերը անթաթախ մնան մամուլի անմիջական լուսաբանումներից:
Լրատւութիւնը ուշացած կատարելու կողքին անտեսւում են նաեւ ջրի երես դուրս եկած այնպիսի խնդիրներ, որոնք ընդմիշտ կարօտ են մնում որպէս այդպիսին լուծումներ ստանալու կամ նոյնիսկ եթէ ոչ լուծում, գոնէ բարձրաձայնւելու հնարաւորութիւնների:
Սկսենք այնտեղից, որ տարէցտարի, գնալով միջդպրոցական այս մարզա-մշակութային փառատօնում նւազել ու պակասել է սկսում մասնակցող թիմերի, դպրոցների եւ մրցակցութեան դուրս եկած աշակերտների թիւը:
Այստեղ մէջբերումներով խօսելու ցանկութիւն չկար, սակայն երբ Սրբազան Հայրը բացման հանդիսութեան ժամանակ զգուշացրեց տարածւող անտարբերութեան վտանգի մասին, ակնարկելով նաեւ ծնողների մօտ աճող գիտակցութեան պակասի մասին, այստեղից էլ սկսում ես մտօրելու այն բոլոր արատների շուրջ, որոնք կարող են գործը հասցնել նման իրավիճակների:
Համադպրոցական խաղերն իր տեսակի մէջ եղել են եթէ ոչ առաջինը, գոնէ առաջիններից՝ ամենատեղական կտրւածքով: Այն հասցրել ենք ձեւաւորելու նաեւ որպէս կրթադաստիարակչական աւանդոյթ:
Այսքանից յետոյ կարելի էր սպասել, որ հանդիսատես համարւող աշակերտութեան քանակը նոյնպէս գրանցւած պատկերի առումներով նւազած լինէր: Սակայն, վկայակոչելով մեր կողմից կատարւած հրապարակային հետազօտութիւնները՝ կարելի է արձանագրել, որ օլիմպիական աւան (մարզաւան) այցելած աշակերտութիւնը հաճոյքով է այցելել աւան՝ առանց մասնակիցը լինելու մարզական իրադարձութիւններին ու մրցոյթներին: Հանդիսատես համարւող աշակերտների զգալի մասը անցեալ տարիներին մասնակցել է մրցաշարերին, սակայն լաւ յուշերով չի յիշում այդ մասին:
Բանը նրանում է, որ դպրոցների անւան տակ հանդէս եկող թիմերը խաղերին կամ բացարձակապէս չեն մասնակցում կամ էլ մասնակցութեան դէպքում՝ առիթ չեն տալիս, որպէսզի բոլոր աշակերտները այսպէս ասած՝ մրցադաշտ դուրս գան:
Անկախ այն բանից, թէ նման «փայլուն» որոշումների հեղինակը մարզական հարցերով ուսուցիչն է թէ դպրոցի ծնողական խորհրդի մարզական կապը, փաստը մնում է փաստ, որ տւեալ որոշումը կարող է ոմանց մատուցել մրցակցութեան հաճոյքի առիւծի բաժինը, որը գոյանում է պահեստայինների նստարանին գամւած աշակերտների իրաւունքների հաշւին:
Մէկ անգամ նման պայմաններում յայտնւած պատանուն յաջորդ տարւայ խաղերին չես կարող համոզել, որ մասնակցի: Այսպիսով, շարունակելով Սրբազան Հօր ակնարկը, պէտք է արձանագրել նաեւ այն փաստը, որ ողջ փառատօնին նւիրաբերած իրենց արձակուրդայինն ու հանգստեան օրերը պատասխանատու համարւող ուսուցիչներն ու չակերտեալ մարզիչները հիմնական պատճառներից են խաղերի այդօրինակ անմխիթար ելքերի:
Պատասխանատու յայտարարութիւններից խուսափելու համար՝ միայն նշեմ, որ նման դրութեան մէջ յայտնւած իւրաքանչիւր աշակերտի համար վճարում ենք յաջորդ տարւայ մասնակիցների նւազած քանակով՝ մոռանալով, որ փառատօնը աշակերտներինն է եւ ո՛չ մարզչի կամ ուսուցչի յաջողութեան գրաւականը:
Պատասխանատւութեան եւ զգօնութեան պահը պէտք է գրագէտ ընկալումներով դիտարկել: Այլապէս մի հսկայական համակարգ, ինչպիսին «Արարատ»-ն է, տրամադրելով իր ողջ տարածքն ու կարողութիւնը, դարձեալ անզօր է լինելու շտկելու իրավիճակը, երբ այն հիմնայատակ աւերւում է անճիշտ մօտեցումներով՝ մասնակիցների ձեռամբ:

Յարակից լուրեր