Հա

Հասարակական

29/09/2013 - 10:00

Ռադիօ բառ - Աշակերտին յարիր սանրւածք

Կան մտքերի ու կուտակւած մօտեցումների չբարձրաձայնւող փաթեթներ, որոնց մասին գործում է լռելու տեղական չգրւած իւրայատուկ օրէնք: Սկսենք այսպէս ասած՝ «սեւսպիտակ» լուսանկարների շրջանից: Եւ այսպէս՝ գրապահոցում եղած հին լուսանկարների հաւաքածոն թերթելով՝ նկատում ես գնդած գլուխներով, կողք-կողքի կանգնած ու վառւած թշերով երեխաների, որոնք այսօրւայ նկարագրութեամբ՝ համահաւասար սանրւածքով աշակերտների կուտակումներ են:

ՀԱՏԻՍ

Կան մտքերի ու կուտակւած մօտեցումների չբարձրաձայնւող փաթեթներ, որոնց մասին գործում է լռելու տեղական չգրւած իւրայատուկ օրէնք:
Սկսենք այսպէս ասած՝ «սեւսպիտակ» լուսանկարների շրջանից:
Եւ այսպէս՝ գրապահոցում եղած հին լուսանկարների հաւաքածոն թերթելով՝ նկատում ես գնդած գլուխներով, կողք-կողքի կանգնած ու վառւած թշերով երեխաների, որոնք այսօրւայ նկարագրութեամբ՝ համահաւասար սանրւածքով աշակերտների կուտակումներ են:
Կասկած չկայ, որ իւրաքանչիւր արմատացած եւ (չգրւած) օրէնք համարւող մօտեցում ունի իր ծագմանն անհրաժեշտ նախահիմքը: Նոյնպէս կասկած չկայ նաեւ, որ ժամանակը երբեք չի սպասում, իսկ նրանց, ովքեր փորձում են յետ չմնալ ժամանակից, միշտ չէ, որ յաջողւում է յարմարւել աւանդոյթ համարւող օրէնքների կարկատանների շրջագծերում:
Սանրւածքի մասին խօսքը շարունակելով՝ արձանագրենք, որ ժամանակակից քաղաքացու կեանքը յարմարեցւած է նոյնպէս նորօրեայ չափանիշերին, այնպէս որ՝ եթէ այսօր հարկաւոր չէ, ասենք, գոյացած հերթերի շարքերի արդիւնքում՝ բաղնիք գնալ կամ ինչպէս արդէն ընթերցողին է ծանօթ՝ սանիտարական պահանջները հոգալու, սա նոյնպէս կարող է նշանակել նաեւ, որ այլեւս նոյն պատճառաբանութեամբ դժւար թէ հնարաւոր լինի աշակերտներին համոզելու գնդած գլուխներով դպրոց գնալ կամ ենթարկւել այն չափսերի, ինչն այսօր որոշ դպրոցների կողմից է պահանջւում (ինչն այնքանով էլ չի տարբերւում գնդածից): Արձանագրենք, որ սա կը համարես սպառւած տրամաբանութեամբ՝ բռնութիւն՝ իր անձը ձեւաւորման փուլում գտած երեխայի ինքնավստահութեան նկատմամբ:
Փորձենք բացւել աւելին:
Պատմական փաստերի պակասը չի զգացւելու, եթէ խօսել կամենանք գործադրւած բռնութիւնների հետեւանքով մարդու ճնշւած կամքի եւ նրա կորցրած համարձակութեան միջեւ եղած անմիջական կապերի մասին: Հետեւանքների այս ցուցակը կարելի է համալրել նաեւ նմանօրինակ այլ երեւոյթներով:
Այստեղ ծագած խնդրի կողքին բարձրաձայնելուն կարօտ մէկ այլ հարց կայ՝ հասցէագրւած կրթական համակարգը տնօրինող խորհրդին: Կառոյց, որին է վստահւած ոչ միայն երեխաների կրթական ոլորտին առնչւող խնդիրների վերահսկողութիւնը, այլ նաեւ այն իր որդեգրած դաստիարակչական ուղղւածութեամբ կարող է խորապէս անդրադառնալ աշակերտի մօտ սաղմնաւորւող անհատականութեան վրայ: Եւ միանգամից նշենք, որ դպրոցից դպրոց հասկանալիօրէն տարբերւում են «աշակերտի սանրւածք» հասկացութեան առաջադրանքների կիրառման մեթոդները: Այնպէս որ՝ եթէ մէկում գոյանում է փոխհասկացութիւն՝ կողմերի միջեւ կապւած տեսքի ու սանրւածքի նկատմամբ, մէկ այլ դպրոցում այն կատարւում է այդ նոյն «սեւ-սպիտակ» յուշանկարների լեզւով:
Մի խօսքով՝ ճնշումներից խուսափելու պատճառով մազերը զիջած երեխայի համար այնքան էլ հաճելի մթնոլորտ լինել չի կարող նման օրինակներով առաջնորդւող կրթական համակարգը: Գուցէ եւ ո՛չ էլ ապագայ:
Առայժմ այսքանը: Կը շարունակենք յաջորդ շաբաթ՝ աւելացնելով, որ հարցը տեղափոխւում է հրապարակային ուսումնասիրութիւնների դաշտ՝ հրապարակւելիք տեղեկութիւններն առաւել ստոյգ դարձնելու նպատակով:
Մինչ նոր հանդիպում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։