Հա

Հասարակական

Կիրակի, 05 Օգոստոսի 2012 12:08

ՌԱԴԻՕ ԲԱՌ

altՀԱՏԻՍ

... Սիւնակիս լռութիւնն ու կարճատեւ դադարը կոչւած էր՝ յարգելու ընթերցողին, ում համբերութեան հաշւին չէր կարելի հէնց այնպէս սիւնակ «լցնել»... ու այս շարունակւող լռութեան ստւերի տակ՝ մէկ-մէկ փսփսացող ձայնով թեմաները խուտուտի պէս իջնում են ու շշնջալ սկսում գրչիդ ծայրում...

Մի բան է թեմա ունենալը, այլ բան է իւրաքանչիւր տարօրինակութիւն գնահատել որպէս թեմա: Կարճ կապած՝ առջեւում յետեւում թողած անցուդարձերն են:
Բախտը ժպտաց ու յայտնւեցինք Հայաստանում: Սահմանը անցնելու պաշտօնական գրանցման եւ այլ թղթապանակային հարցերը լուծելու կողքին՝ հերթը, ինչպէս միշտ, հասնում է այսպէս ասած «չգրւած օրէնքների». յատկապէս, երբ ինքնաշարժի ստուգման գործն է սկսւում: Այստեղ ամէն բան հասկացւում է կատակելով ու մէկ էլ կէս լուրջ, կէս կատակ ասւում է «արժէր 1000 դրամից անցնել, ու ստուգւելով չխաշւել այս արեւի տակ», «Եթէ այդքանը 1000 դրամ արժէ, 2000 տուր, երկու անգամ ստուգիր», պատասխան կատակից յետոյ՝ ինքդ քեզ մտածում ես, որ, իրօք, արեւը կիզում է...
Անցնում ես անցակէտից, ու քշում Մեղրի, Կապան, ապա Գորիս՝ վերջինում գիշերելու նպատակով: Հետաքրքիր է, հիւրանոցների մեծ կամ փոքրը նշանակութիւն չունի, բայց որ եթէ կայ հիւրանոց՝ ապա «կրակած» գներին մօտենալ չի լինի: Ու դեռ այսքանը քիչ է, բիզնեսային նոյնպէս «չգրւած կարգերով», այդ հիւրանոցներին յարող չգիտես «ինչեր» փորձում են հաշիւներ մաքրել ուղեւորներին համեմատաբար էժան գներով կացարան առաջարկող տեղացիների հետ... Մի խօսքով՝ ով իր բիզնեսն է փորձում ապահովել... յամառութիւնդ քեզ էլ, ընտանիքիդ էլ զարմացնում է, հիւրանոցի առաջարկած գումարը, քո կամքով, վճարում ես սենեակ տրամադրած հասարակ տեղացուն, եւ ինքդ քո արածիցդ գոհացած՝ մտածում ես՝ էդ օլիգարխների հաշւին լաւ նստեցիր...
Միացնում ես հեռուստացոյցը, լուրերում խօսւում է զբօսաշրջութեան թերի զարգացման աճի մասին, ի դէպ, նոյն անհատների լեզւից, ովքեր հիւրանոցային համալիրների ու նմանատիպ «օբիեկտների» տնօրէններն ու սեփականատէրերն են... Թեւիցդ մազ ես պոկում, պէտք չէ մտքերի գիրկն ընկնել, եկել ես հանգստանալու...
Աշխարհը թեք է երեւում այնքանով, ինչքանով, որ գլուխդ ես թեքել: Պէտք եղած բոլոր շտկումները կատարելուց յետոյ՝ սկսում ես օրդ արեւով, բայց այս անգամ ոչ կիզիչ, այլ հէնց արեւածագի զովութեամբ, ինչը դիմաւորում ես «պորտաքարի» եզրին նստած, ու մտածում Գանձասարում տեսած «սուպեր դուքան» խանութի անւանումի մասին:
Տնտեսական ճգնաժամը ստւերի պէս փռւած է ամէն անկիւն, որից զերծ չէ մնացել նաեւ Հայաստանի զբօսաշրջութիւնը: Փողոցներում հիմա արդէն աւելի շատ տեղացիների ես հանդիպում, քան՝ իրենց զգեստներով ու իւրայատուկ տարազներով արտասահմանցիների:
Յաւելենք նաեւ տուրիզմի բնագաւառներում հարեւան երկրների հետ մրցակցութիւն ապահովելու եւ այդ կապակցութեամբ գրագէտ մօտեցումներ կիրառելու կամքի պակասի առկայութիւնը... մէկ-մէկ նորից ես զգում, որ գլուխդ թեքւել է սկսել: Շտկւում ես ու հաշւարկումների գիրկն ընկած՝ գծում ես ծախսային առումներով կարմիր գծերը:
Սրանք ծանօթ իրավիճակներ են երեւի ընթերցողի համար, որոնց մասին խօսելով՝ գուցէ ոչ մի նոր բան ասած չլինենք, սակայն ժամանակից մի քայլ յետ քայլելը ժամանակակից լրագրութեան վաւերականութիւնն ապահովող վստահելի նշաձողն է...
Նախորդ համարներից մէկով ակնարկւել էր, որ չկայ տեղեկութիւնների այնպիսի մի շտեմարան, որտեղ հնարաւոր լինի առանց միջնորդի այլ այցելուների յուշագրութիւններն ու տպաւորութիւնները տեսնելով՝ յարմար պատասխաններ ստանալ ծագած հարցերի համար:
Կարծում եմ՝ յարմար ժամանակ է նման հնարքներով դիւրին եւ մասամբ էժան դարձնել զբօսաշրջութիւնը, մասնաւորաբար՝ Հայաստանում...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ