Հա

Հասարակական

Կիրակի, 13 Ապրիլի 2014 10:30

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Սանձարձակ, բայց գրագէտ, այսպիսին է մեդիաշուկայի պահանջարկը

Այսօրինակ մի ֆոտոշարք է հրապարակւել «ԲԻ.ԲԻ.ՍԻ.» լրատւական գործակալութեան կայքում լուսանկարիչ Էդ Քաշիի հեղինակութեամբ, որի մասին պէտք է ասել, որ լուսանկարչի վարպետութեան ու վայելած հռչակից զատ՝ նշւած ֆոտոշարքը պարունակում է անճիշտ բացատրութիւնների մի փաթեթ՝ կապւած Ղարաբաղեան պատերազմի եւ առհասարակ այդ պատերազմից տուժածների էութեան մասին:

ՀԱՏԻՍ

Վերջին շրջանում յաճախակի են դարձել ֆոտովաւերագրական պատմութիւնների հրապարակումները՝ կապւած Ադրբեջանում բնակեցւած այսպէս կոչւող Ղարաբաղի փախստականների հետ:
Այսօրինակ մի ֆոտոշարք է հրապարակւել «ԲԻ.ԲԻ.ՍԻ.» լրատւական գործակալութեան կայքում լուսանկարիչ Էդ Քաշիի հեղինակութեամբ, որի մասին պէտք է ասել, որ լուսանկարչի վարպետութեան ու վայելած հռչակից զատ՝ նշւած ֆոտոշարքը պարունակում է անճիշտ բացատրութիւնների մի փաթեթ՝ կապւած Ղարաբաղեան պատերազմի եւ առհասարակ այդ պատերազմից տուժածների էութեան մասին:
Այս մասին երեւի իրենց փորձագիտական մօտեցումներով ընթերցողի հետ կիսւելու են համապատասխան ատեանները: Սակայն, լրագրողիս պատկերացումների դաշտի թոյլատրւած սահմաններում արձանագրեմ, որ դժւար չի լինի մտածել այն մասին, որ այսօր չէ, որ մեկնարկել է ադրբեջանական քարոզչամեքենայի գրոհը՝ միջազգային լրատւամիջոցներին սնելու Բաքւին նպաստող նիւթերով, իհարկէ նաւթային գումարների շռայլման հաշւին: Այս մասին միայն այսքանը, որ Էդ Քաշիի պէս լուսանկարիչներին կոպիտ ասած վարձակալելը այնքան էլ էժան բան ու միտք չէ: Անպատասխանատու յայտարարութիւններից զերծ մնալով՝ բաւարարւենք միայն այսքանով, որ նիւեօրքաբնակ Քաշին արդէն մի քանի տարի է, ինչ իր ֆոտոապարատն ուղղել է «արաբական գարուն» կոչւածից հասարակութեանը պարտադրւող հետեւանքների վրայ: Նախագիծ, որն իրականացնելու համար պէտք է համբերատարութեամբ ծախսել ոչ միայն մեծ ժամանակ, այլ նաեւ նոյն քանակութեամբ կարողութիւն եւ գումարներ:
Իսկ այդ գումարները պէտք կը լինի հայթայթել արագ եւ էներգիա չխլող այսօրինակ գործերով:
Գործի էութիւնը՝ էութիւն: Ընդունենք նաեւ, որ լաւը կամ վատը, ճիշտը կամ սխալը նոյնպէս կրում են յարաբերական բնոյթ: Այնուամենայնիւ, մի բան պարզ է, այն, որ տւեալ կարգի ֆոտոշարքերի իրականացումը դժւար չէր լինի կատարել նաեւ որեւէ ադրբեջանցի փորձառու լուսանկարչի համար, սակայն ադրբեջանական կողմը քաջ գիտէ, որ նախագիծը կարող է իր հաւաստիութիւնն ու վստահութեան արժանանալը վարկաւորւած տեսնել հէնց հեղինակների անունների լոյսի տակ: Փաստ, որից երկար ժամանակ կտրւած է եղել հայկական կողմը՝ գրեթէ չունենալով հնարքներ գոնէ Սումգայիթի ու Բաքւի ջարդերի եւ իրականացւած սպանդի ու տեղահանութեան հետքերի վրայ ծանրանալու:
Այս կապակցութեամբ համարժէք հակահարւածի կարողութեամբ օժտւած վաւերագրողների անուններ տալով՝ ինչպէս կասեն՝ «չվառեմ» շանսերը, նամանաւանդ երբ հայի համար չկայ հնարաւորութիւն՝ յայտնւելու ադրբեջանական տարածքներում...
Նման մի նախագիծ կրելով աննախադէպութեան վարկած, այն էլ Արեւմուտքի կողմից յանուն ստորգետնեայ էներգետիկ աղբիւրների անտեսել ադրբեջանական կողմի բոլոր թերութիւնները, կարող է արժանանալ համարժէք հեղինակների ուշադրութեանը՝ ջրի երես հանելով վաւերագրականութեան էլեմենտներ պարունակող հակադրութիւնների մի ամբողջ փաթեթ:
Ժամանակն է գործել նաեւ այս ուղղութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։