Հա

Հասարակական

08/07/2012

ՀԱՏԻՍ

altԵրկար ժամանակ եմ մտմըտացել այնպիսի մի կայքէջի կամ գոնէ գրելու այն մասին, որ մեզ իրանահայերիս արդէն աւանդոյթ է դարձել Հայաստանի ուղղութեամբ նախագըծել ամառային հանգիստն ու արձակուրդը եւ ժամանցա յին որակը նախապէս ճշտելու գծով:

Սրա վերաբերեալ գոյութիւն ունեն համացանցային էջեր, որտեղ մարդիկ իրենց ճամբորդական փորձառութիւնները եւ յուշագրութիւններն են գրառում այլոց օգտակար (երեւի) հանդիսանալու նպատակով: Սա արդէն իսկ մշակոյթ է դարձել ճամբորդութիւնների ոլորտում, այնպէս որ՝ կարելի է վստահել խորհուրդներին եւ հանգիստը աւելի դիւրին դարձնել...
Այն մասին, որ քանիսը ձեռնամուխ կը լինեն կայք ստեղծելու կամ արդէն այդպիսի մի նախագիծ ունեն մշակած, ցանկացայ սեփական նախաճամբորդական փորձից մի շահաւէտ բաժին կիսել իրանահայ ընթերցողի հետ:
Նրանք, ովքեր արդէն որոշել են ուղեւորւել սեփական մեքենաներով, երեւի գիտեն, որ նախ պէտք է այցելեն «Գոմրոքէ ղարբ»՝ մեքենան «քափութաժ» ցանկում գրանցելու նպատակով:
Եւ երեւի շատերը չէ, որ գիտեն՝ հնարաւոր է նոյն այդ նախնական «քափութաժ» փաստաթղթով ստանալ պետական արժոյթով տարադրամ (դոլար...):
Գործարքը առաւել շահաւէտ դարձնելու համար դիմորդը սեփական մեքենայի «քափութաժ»-ը, մեքենայի փաստաթղթերի համաձայն ուղեւորաքանակին հաւասար քանակութեամբ անձնագիր (պասպորտ) ներկայացնելով, կարող է դիմելով Մելլաթ պողոտայի վրայ գտնւող «Մելլի» բանկ՝ կանխիկ ստանալ տարադրամ՝ ի դիմաց իւրաքանչիւր հասուն մարդու 400 դոլար, այն էլ պետական գնով (1228 թումանով):
Եւ, ինչ խօսք, այսօրւայ տարադրամային ու շուկայական շոկի ու ստրեսի պայմաններում եղածը յարմար առիթ է՝ շրջանցելու շուկայի կողմից թելադրւած անիմաստ այդ ազատ կոչւած տարադրամի գինը:
Ուրեմն՝ տարադրամային այս շիլաշփոթից խուսափելու համար՝ դիմորդին հարկաւոր է բանկ ներկայանալ «քափութաժ»-ով, ուղեւորների պասպորտներով (իւրաքանչիւրի համար վճարե լով սահմանը հատելու հարկը՝ 11000 թուման) եւ, բնականաբար, կանխիկ գումար...
Բարի ճանապարհ...

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։