Հա

Հասարակական

Կիրակի, 27 Ապրիլի 2014 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Մեդիադաշտերում շրջանառւող լուսանկարները իրենց ներկայացրած պահերով ինչպէս կարող են նպաստել որեւէ իրադարձութեան մասին լուրի տարածմանը, նոյնպէս էլ կարող են արձանագրել պահեր, որոնք կարող են պէտք եղած պահին համարւել ոչ-բարենպաստ:

ՀԱՏԻՍ


Մեդիադաշտերում շրջանառւող լուսանկարները իրենց ներկայացրած պահերով ինչպէս կարող են նպաստել որեւէ իրադարձութեան մասին լուրի տարածմանը, նոյնպէս էլ կարող են արձանագրել պահեր, որոնք կարող են պէտք եղած պահին համարւել ոչ-բարենպաստ:
Եւ այսպէս՝ Ցեղասպանութեան յիշատակին կազմակերպւած ծաղիկների մատուցման, ինչպէս նաեւ բողոքի ցոյցի ժամանակ, իրանական լրատւական միջոցներին աշխատակցող լուսանկարիչների աչքից չի վրիպել այն փաստը, որ ցուցարարներից որոշների մօտ կայ հայկական խորհրդանիշների պարունակութեամբ հագուկապ:
Արձանագրենք, որ այն եթէ մեզ՝ հայերիս համար հանդիսանում է որպէս ինքնութեան էլեմենտ կամ դրսեւորման աղբիւր, այն ոչ հայերի համար կարող է եւ իմաստաւորւել բոլորովին մէկ այլ ընկալմամբ:
Հասկանալիօրէն կարելի է բաժանել այն կարծիքը, որ ոչ ոքի չես ստիպելու, որ փոխըմբռնումով խոյս տայ «առիթ» հանդիսանալուց: Սակայն, փաստը մնում է փաստ, որ ֆոտոլրագրողին, ով նման ցոյցերը տեսագրելու ուրոյն մօտեցումներով կարող է ծանրանալ նման սակաւաթիւ ու փոքր, բայց մեծ արձագանգների ունակութեամբ էլեմենտների վրայ, պիտի որ հետաքրքրած լինի իր ընկալմամբ, որոշ առումներով, պարադոքսիկալ վիճակը: Արձանագրենք նաեւ, որ լրատւադաշտում աշխատող մամուլին ծառայած որպէս լրակունք, եւ իր լսարանով մրցակից չունեցող լրատւական գործակալութիւններին առաջինը կարող են նաեւ յուզել հէնց այնպիսի յատկանիշեր, որոնք անխտիր առաջացնելու են հարցեր եւ ոչ հէնց այնպէս:
Փակագծերի ծալքը չբացելու համար՝ միայն նշենք զանգւածային լրատւական դաշտերում եւ այդօրինակ կայքերում տեղադրւած լուսանկարների փունջը, որոնցում յատուկ ընդգծումներով երեւում են հայկական դրօշն ու Հայաստանի Հանրապետութեան քարտէզը՝ դաջւած շապիկների վրայ...
Ի վերջոյ, տեղի ունեցող բողոքի ցոյցերի կողքին կայ պահանջատիրութիւնը ձայնի վերածելու եւ այն տեղական կտրւածքով հանրային կարծիքի ձեւաւորման կարեւոր միջոց դարձնելու ուղղւածութիւն, որն աւելի լաւ կը լինի պատւաստել՝ գործին չնպաստող երեւոյթներից խուսափելու տեսք ընդունելով:
Իսկ առջեւում արդիականացւած մօտեցումներով աշխարհի տեսած առաջին ցեղասպանութեան՝ Հայոց Մեծ Եղեռնի հարիւրամեակի առիթով կլոր տարին է՝ իր բոլոր միջոցառումներով ու ժողովրդի մօտ թափ արձանագրած շնչերանգով: Այսպիսով՝ առաւել քան երբեւէ՝ պէտք կը լինի միջոցառումների ընթացքում մասնակցող ժողովրդի մօտ ձեւաւորել համապատասխան մօտեցում եւ գիտակցութիւն, որպէսզի դոմինանտ հանդիսացող լեզւով լսարանի համար թեման լինի նոյնը, ինչին կոչւած են բոլոր աշխատանքները:
Սա համապատասխան յանձնախմբի ուսերին դասւած ծրագրերի կողքին թող ծանր բեռ չթւայ, եթէ առաջարկւի միանման վերնաշապիկներով ցոյցերին ու միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտութեան մասին, սրանով գուցէ ինչ-որ չափով հնարաւոր լինի իրադարձութիւնների այդօրինակ հայելին նոյնպէս նոյնականացւի նախաձեռնութիւնների էութեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։