Հա

Հասարակական

27/05/2012

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Ալուքրից մինչեւ գետնախնձոր

ՀԱՏԻՍ

altՄինչ ես ռադիոյիս նախորդ համարով լոյս տեսած «իրանահայ թէ՞ պարսկահայ» բաց նամակի պատասխանին էի սպասում, ժամանակն իրենն արեց ու չսպասելով մեր դէմ կանգնեցրեց յաջորդ կիրակին... Ինչեւէ, մինչ հարցով յուզւող ու հետաքրքրւող անձանց խնդրոյ առարկայի «թուղթ ու գիր» անելը, մտքովս անցաւ այն համով պատմութիւնը, ինչը կարծես համայնքային առումներով մտքի ֆանտազիայի թռիչքի արդիւնքներից է, ընդորում եւ հաճելի:

Քիչ չեն «Ալուքրա»-ի պատմութիւնը գիտցողները:
Նրանք բոլորն էլ համոզւած են, որ մեր իմացած գետնախնձորը Փերիայի շրջանում ճանաչւած է «Ալուքրա» անունով, քանի որ այն ժամանակին օգտագործւել է որպէս գոյք-գոյքի դիմաց առեւտրի կամ հաշւեփակ անելու միջոց եւ հանդիսացել է Ալիի (Ալու) վարձը կամ վճարը (քրա): Մինչեւ այստեղ ամէն բան թւում է, որ նորմալ է ու տրամաբանական:
Սակայն, պատմութեան հետքերով գնալը օգնում է զատել պատմական ճշմարտացիութիւնը՝ սրամիտ ֆանտազիաներից: Սկսենք այստեղից, որ մեր իմացած գետնախնձորը կամ հայաստանցիների իմացած կարտոշկայի ծննդավայրն է հանդիսանում լատինամերիկեան երկրների տարածքը՝ Հարաւային Ամերիկան: Իսկ այն առաջին անգամ Իրան է բերւել Միրզա Մելքոմ խանի միջոցով եւ առաջին անգամ կրել է «Ալու Մելքոմ» անւանումը: Այս մասին վկայութիւններ կան Բերթոլդ Լաոֆըրի*) կատարած ուսումնասիրութիւններում: Մէկ այլ վարկած խօսում է պորտուգալական նաւատորմի պատւէրով Իրանի հարաւային շրջաններում դրա ցանքի հետքերի մասին: Երկու դէպքում էլ կայ «Ալու» նախանունը, ինչը, ըստ երեւոյթին, Հարաւային Ամերիկայում նշանակում է բերք կամ միրգ: Այստեղ կարելի է որպէս օրինակ նշել Ալուէվերան....
Իսկ այն մասին թէ ինչու է այն Իրանում եւ յատկապէս իրանահայերիս մօտ կոչւում գետնախնձոր, փաստերը խօսում են դրա ֆրանսերէն «Pomme de Terre» անւանման մասին, ինչի բառացի թարգմանութիւնը հէնց գետնախնձորն է:
Վերադառնանք մեր Ալոէքոէրային:
Անւանումը կարծես իր համուհոտը կը կորցնի, եթէ շրջանառւող «Ալուքրա»-ն իր համով պատմութեամբ փոխարինենք խորթ թւացող, սակայն պատմական փաստերով աւելի ամուր Ալոէքոէրային:
Այնպէս որ՝ ես իմ անուշ գետնախնձորի կարմրացրած համն եմ սիրում:

_____________________________________________
*) Բերթոլդ Լաոֆըր՝ ամերիկացի մարդաբան, ազգագրագէտ:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։