Հա

Հասարակական

13/05/2012

ՀԱՏԻՍ

altՈվքեր դպրոցական տարրական օղակի երեխայ ունեն, հաստատ մօտ օրերս հանդիպած կը լինեն այն հարցաթերթիկին, որով մայրենիի ուսուցչի գործունէութիւնն ու կատարած աշխատանքըն է քննութեան առնւում...

Առաջին հայեացքից ամէն բան կարծես սովորական է, ու դեռ կասէի լաւ է թւում, քան՝ կարելի էր ենթադրել: Սակայն, այդպէս ենք մշակւել, թէ ինչից է, նորօրեայ հասարակութիւնները ամէն բան հէնց այնպէս չեն ընդունում: Իսկ հարցաթերթիկի հետ կապւած առաջին ծագած հարցը կարող է հարցաթերթիկների եւ սրանից որոշ ժամանակ առաջ (2011 թւականի աշնանը) հայերէն առարկաների ուսուցիչների Թեմական խորհրդի այն յայտնի ժողովի*) մասին լինել:
Անկախ այն բանից, որ իւրաքանչիւրս ինչպէս կը մտածի այս մասին, յստակօրէն կարող եմ ասել, որ հէնց իրենք՝ ուսուցիչները, տեղի թէ անտեղի մտահոգւելու առիթներ ունեն:
Սիւնակս նպատակ չունի անհարկի մտահոգութիւնների առիթ բարձրացնել, սակայն թեթեւ հաշւարկ նետելով՝ ի յայտ են գալիս աշակերտութեան թւային պատկերի գրեթէ նւազ տատանումներ, այնպէս որ՝ հնարաւոր կրճատումների անհրաժեշտութիւնը եթէ էլ զգացւում է, չի բխում կոպիտ ասած կրթական համակարգում մարդուժի աւելորդութիւններից:
Ինչեւէ, սրանով գուցէ իւրաքանչիւրն իր սեփական ընկալումների հարթութեանը համաձայն գնահատականներով կը փորձի մեկնաբանել, սակայն երեւոյթի էութեան մասին տեղեկատւութեան պակասի բերումով՝ աշխատել է սկսում երեւակայութեան դաշտը, եւ երեւոյթը նոյնպէս սկսում է գնահատւել ըստ հոգեվիճակի եւ ինչ-որ տեղ անհանգստացնող՝ ուսուցիչների համար...
Յօդւածս նպատակ չունի կասկածի տակ առնել այն որոշումները, որոնց կայացման գործում կատարւած ուսումնասիրութիւնները եւ յատկացւած ժամանակը գուցէ եւ ի զօրու լինեն տրամաբանական լուծումներ առաջարկել այդ բոլորի համար, սակայն խնդիրը կարող է մնալ բարդացման եզրին, եթէ բանն արւում է լռութեան լոյսի տակ...

________________________________________________________
*) Նշւած այդ ժողովի ընթացքում նիւթական աճող դժւարութիւնների բերումով կադրային հաւանական կրճատումների հարցը քննարկւեց հրաւիրւած ուսուցիչների հետ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։