Հա

Հասարակական

Կիրակի, 06 Մայիսի 2012 11:01

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Օ՞ր թէ` տօն Անկապաւորներն ու կապերը

ՀԱՏԻՍ

altԵրբ բոլորը նշում են Համաշխարհային աշխատաւորների տօնը, մենք այստեղ տօնում ենք Աշխատաւորների տօնը, ինչը դարձեալ ստանալով խիստ տեղական երանգ՝ վերափոխւում եւ բանաւոր լեզւով դառնում է Հայրերի օր:
Նոյնը կարելի է տեսնել նաեւ Մարտ 8-ի՝ Կանանց համաշխարհային օրւայ պարագայում, ինչը մերոնք փոխել՝ դարձրել են Կանանց եւ գեղեցկութեան տօն...

Լաւ է, որ առիթները մեզ մօտ միանգամից նոր երանգաւորում են ստանում: Սա կարող է խօսել հասարակութեան տւեալ մասսային ուշադրութեան արժանացնելու մասին: Սակայն, զրոյցիս առիթը հէնց առիթների նման կերպ ընկալումն է: Ասենք՝ անկախ իրավիճակից՝ երբ աշխարհով մէկ աշխատաւորները յանուն արժանապատւութեան՝ փորձում են իրենց իրաւունքների գծով տեղեկանալ եւ տեղեկացնել կամ նոյնպէս, ինչպէս Կանանց միջազգային օրւայ դէպքում է, մերոնք այն թարգմանում են իւրովի եւ Աշխատաւորների օրը կոչում՝ Հայրիկների, իսկ Մարտ 8-ը՝ համապատասխանաբար Կանանց եւ գեղեցկութեան օր...
Երեւոյթն իր տեղական համ ու հոտի տակ պահպանում է մի այլ աներեւոյթ մնացած էութեան հետք: Այն, որ նորովի մեկնաբանութիւններն ու «տօների» այս կերպ անւանակոչումը բացի այն, որ կարող է խօսել խիստ տղամարդակենտրոն հասարակարգի մասին, բացայայտում է նաեւ այն երեւոյթը, որ մենք կնոջ միջոցով կատարւող աշխատանքն ու գործը պատրաստ չենք դասել աշխատաւորութեան շարքերը... Հասարակութիւնները ժամանակի հետ քայլ պահելով՝ նոր տեսք են ընդունում իրենց համապատասխան զգօնութեամբ: Այնպէս որ՝ ինչքան գնում՝ այդքան էլ իրերը իրենց անունով կոչելու անհրաժեշտութեան փաստը իր մասին աւելին է յիշեցնում... Եւ սա այն դէպքում, երբ պետական հրապարակած վիճակագրական տւեալները խօսում են համալսարանաւարտ կամ բարձրագոյն ուսումը շարունակող կանանց քանակի անմրցունակ աճի մասին, ինչը մօտաւոր հաշւարկներով կարելի է ենթադրել եւ տեսնել նաեւ մեր՝ իրանահայերիս, համեմատաբար փոքրաթիւ համայնքի պարագայում:
Այս մասին մեկնաբանութիւններից զերծ կը մնանք, քանի որ յաճախ միջոցառումների կազմակերպիչները հէնց իրենք՝ կանայք են...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ